Սևանի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 10-16-ը ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.54մ (16.07.23թ.)։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի հրապարակած ըվյալների համաձայն, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 10-16-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 18.010մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 16-ը ներառյալ՝ 100.360մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 10-16-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.526մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 16-ը ներառյալ՝ 81.425մլն. մ³: