Սպիտակ տունը հայտնել է Հարավային Կորեայում միջուկային զենք ունեցող ամերիկյան սուզանավի առկայության մասին
ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային ռազմավարական սուզանավը գտնվում է Բուսան նավահանգստում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի Սեուլում լրագրողներին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանների համակարգող Քուրթ Քեմփբելը հարավկորեացի գործընկերների հետ խորհրդակցություններից հետո։
«Այս պահին ամերիկյան միջուկային սուզանավը գտնվում է Բուսանում»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ սուզանավով նման այցը հարավկորեական նավահանգիստ առաջին անգամն է տասնամյակների ընթացքում և նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը Սեուլի հետ ԿԺԴՀին զսպման վերաբերյալ պայմանավորվածություններին ։
Քեմփբելը Սեուլում մասնակցել է Կորեայի Հանրապետություն-ԱՄՆ միջուկային պլանավորման խորհրդատվական խմբի առաջին հանդիպմանը։ Հարավկորեական կողմը ներկայացնում էր Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդականի առաջին տեղակալ Կիմ Թաե Հյոն։ Կողմերը քննարկել են ԿԺԴՀ-ի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը և միջուկային զսպման թեման։
Հուլիսի 13-ին Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը կարծիք է հայտնել, որ Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի միջուկային պլանավորման խորհրդատվական խումբը հարթակ կդառնա ԿԺԴՀ-ի դեմ միջուկային զենք կիրառելու ծրագրերի քննարկման համար։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
- ԱՄՆ և Հարավային Կորեան հայտարարել են ընդլայնված գործընկերության մասին՝ զսպելու Հյուսիսային Կորեային
- Հյուսիսային Կորեան արդեն երկու օր է չի պատասխանում Հարավային Կորեայից ռազմական գծով արված զանգերին
- Ճապոնիան բողոքում է Հյուսիսային Կորեայի դեմ՝ իր ջրային տարածք հրթիռի արձակման պատճառով