Պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանության տարբեր դեմքեր ԱԺ-ի ամբոնից իրենց կոտորում էին, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, խոսում թուրքերի հետ ախպերություն անելու անհրաժեշտության մասին ու հիմա նույն թուրքերը պարզ ցույց են տալիս, թե այդ «ախպերությունը» ոնց է դրսևորվելու:
Իհարկե, փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե մեր հայրենակիցներն Արցախում ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս կամ ֆիզիկական գոյության նվազագույն խնդիրներ լուծում, կարևորը իրենք իշխանության են, փորները կուշտ, գրպանները լիքը:
Միջնորդ այն երկրները, որոնք խրախուսում են Արցախի հանձնումը, երևի արդեն բավարարված են, որովհետև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասնակից են, թե բա` հնարավոր համարում ենք արցախցիների անվտանգ ապրելն Ադրբեջանի կազմում:
Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի` նախագահական նստավայրի դիմաց նստացույց սկսելուն, ապա պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել:
Ես հասկանում եմ, որ Արցախում իրավիճակը ծայրաստիճան դրսևորումներ է ստանում, նաև միջազգային հանրությանը էմոցիոնալ ուղերձներ հղելու կարիք կա, բայց դա այլ կերպ պետք է իրականացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Ազգային ժողովի նախագահը միանում է նստացույցին
- Ինքնորոշման անօտարելի իրավունքը բնական է և ենթակա չէ սակարկման ու զիջման. Արայիկ Հարությունյան
- Աբրահամյան. Միջազգային դերակատարները փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից
- Միջազգային դերակատարների անարդարացի և անթույլատրելի գործելաոճը դրսևորվում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի նկատմամբ. Աբրահամյան
- Արցախի խնդիրն ու ողբերգությունն ունեն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան.Տիգրան Աբրահամյան
- Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին