Ծնկել եք թուրք-ադրբեաջնական տանդեմի առաջ, դուք գերտերություններ չեք՝ արցախցիները ԱՄՆ դեսպանատան դիմաց
«Մենք Արցախն ենք» խորագրով ակցիայի մասնակիցները Հայաստանում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության աշխատակցին իրենց բանավոր դիմումը ներկայացնելուց հետո երթով շարժվեցին դեպի ԱՄՆ դեսպանատուն:
Ակցիայի մասնակիցները բարձրախոսով ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց հայտարարեցին, որ ԱՄՆ-ից որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող պետություն, պահանջում են, որ գործի դնեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը և ապաշրջափակի հանրապետությունը:
Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան գոյամարտի բոլոր զոհերի հիշատակը:
Հայտնելով, որ երեք տասնամյակ շարունակ ԱՄՆ-ը գործուն մասնակցություն է ունեցել Արցախի՝ ժողովրդավարական պետությունների մոդելին բնորոշ ինստիտուտներով կայացման ճանապարհին՝ մասնակիցները հայտարարեցին. «ԵԱհԿ Մինսկի խմբեի երկրների նախագահների հանդիպումները Արցախի առաջին դեմքերի հետ փաստում են, որ Արցախը դե ֆակտո ճանաչված էր, եթե ոչ, ապա, ստացվում է, որ ԱՄՆ-ն իր հերթին 3 տասնամյակ զբաղված էր խաբերությամբ կամ անգործությամբ՝ խաբելով մեզ և պարարտ հող նախապատրաստելով Ադրբեջանական ագրեսիայի համար: Տարիների երկակի ստանդարտները, հայտարարությունները, ադրբեջանին զինելը բերեցին այսօրվան»:
Հարց հնչեցվեց, թե եթե Արցախը ադրբեջանական էր, ապա ինչո՞ւ էր ԱՄՆ ներկայացուցիչները բանակցում Արցախի ներկայացուցիչների հետ:
Ակցիայի մասնակից արցախցիները նաև նշեցին, որ ոչ մեկին չեն լիազորել իրնեց անումնից իրենց ծննդավայրը հանձնել գերության:
«Բոլորով ծնկել եք թուրք-ադրեբաջնական տանդեմի առաջ, դուք գերտերություններ չեք, այլ քաղաքական գերխաղեր լարող երկրներ»,-հայտնեցին ցուցարարները:
«ՊԱտիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ԱՄՆ-ից պահանջեց կիրառել միևնույն չափանիշները, ինչ կիրառում է ագրեսոր պետությունների դեպքում և Կոսովոյի օրինակով ճանաչի Արցախի Անկախությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ակնկալում ենք աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր գործնական քայլեր անել.Լարիսա Ալավերդյան
- «Մենք Արցախն ենք». բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայի և ԱՄն դեսպանատների մոտ
- Եթե ուզում են կանխել արդեն նշմարվող ցեղասպանությունը, ապա այս կառույցները պետք է գործեն. Ակցիա ԿԽՄԿ-ի դիմաց
- Պուտի՛ն, խոսքիդ տեր կանգնի, մենք Ձեզ հավատացինք. Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
- Շվեդիայում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի է ունեցել խոսքի ազատությանը նվիրված ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան