Գնալով ավելանում է այն ֆերմերների շարքը, որոնց չենք կարողանում աջակցել․ ԱՀ գյուղատնտեսության նախարար
219 օր Արցախը պաշարված է։Այսօր գյուղացին ստանձնել է պարտավորություն՝ կերակրել պաշարված Արցախի ժողովրդին։ Իսկ թե որքանով է ԱՀ կառավարությունը կանգնում գյուղացու կողքին, հարցին պատասխանել է ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը։
«Ամեն ինչ անում ենք, որ կանգնենք գյուղացու կողքին,սակայն այդ աշխատանքը գնալով բարդանում է, ծանրանում։ Հունիսի 15-ից հետո սկսել են որոշել, թե որ ուղղությունն է առաջնահերթ։ Հացի խնդիրը պարտադիր պետք է լուծվի, եթե ցորենը չհավաքենք,կունենանք հացի խնդիր։ հետևաբար՝ առաջնահերթության շարքում է»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ առանց բանջարեղենի նույնպես հնարավոր չէ և արդեն բավականաչափ կուտակված բանջարեղեն կա, որը պետք է հասցնել սպառողին։
«Կա նաև վառելիքի խորացող խնդիր։ Կարող ենք փաստել, որ մեր ունեցած վառելիքի ռեզերվով փորձել ենք մասնակի իրականացնել խոտի մթերման աշխատանքներ, բանջարեղենի մշակման, այսինքն՝ փորձել ենք պարենն ապահովել։ Սակայն այգեգործությունն օրինակ մեր ուշադրությունից դուրս է մնացել, չենք կարողացել կանգնել ֆերմերների կողքին։ Գնալով ավելանում է այն ֆերմերների շարքը, որոնց չենք կարողանում աջակցել»,- ասաց ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին
- Անընդունելի ենք համարում Շառլ Միշելի հայտարարությունը. Արցախի ՀԿ-ներ
- Առաջին կարևոր գործոնը հենց Արցախի ժողովրդի և քաղաքական վերնախավի դիրքորոշումն է. Ավետիք Չալաբյան
- Քաղաքագետ. Իրավիճակը հետզհետե տանում է Արցախի կորստի
- Մանկահասակ երեխաների մայրերը՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան