Կամ վարչապետն է խաբում, կամ՝ քննիչը․ զոհված զինծառայողի հայր
«Մեր պահանջն էլ, իրավիճակն էլ նույնն են։ Ինչպես աշխատել են վեց ամիս, նույն ձևով շարունակում են, այսինքն ՝ոչինչ չեն անում, մատը՝ մատին չեն տալիս։ Փորձագիտական կենտրոն տանելու համար նմուշներ պետք է Վարդենիսից դեռ բերեն, մարդիկ սպասում են, որ ամբողջական պատկեր կարողանան ստանան, 15 օրից ավելի է ում ասում ես , գցում է մյուսի վրա։ Քննիչի հետ խոսում ես՝ ասում է պետք ա մեր ղեկավարությունը պայմանավորվի փորձագիտական կենտրոնի ղեկավարության հետ որոշելու համար՝ գնում են այնտեղից մեքենայով են այդ էղածը բերում այստեղ,թե՞ մադնագետ են տանում՝ այդ նմուշներն այնտեղից են վերցնում։ Ոչինչ են անում, զանգում ես, ասում է՝ «այսօր չէ, վաղը էսինչին ասեմ, մյուս օրը էսինչ բանն անեն»։ Երկու օր հետո զանգում ես նորից նույն վիճակն ա։ Արա, չեք անում, գործը բացահայտելու ուղղությամբ չեք անում, գոնե դրա ասած վարկածն առաջ քաշելու համար, գոնե ձեր օգտին աշխատեք»,- լրագրողների հետ զրույցում վրդովված ասած զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 27-ից մինչև հունիսի 28-ը սպասել ենք, որ փետրվարին տված ցուցմունքը լսեն։
«Կամ վարչապետը, ծնողներից մեկը հարցնում է՝ վերջն այս գործը բացահայտելո՞ւ եք, թե՞ չէ, ասում է՝ արդեն բացահայտված է։ Մարդ ինչքան պետք է սրբապիղծ լինի, որ նման հայտարարություն անի։ Եթե բացահայտված ա, բա ասենք ի՞նչ է եղել։ Այս մարդիկ իբր զբազղվում են գործի բացահայտմամբ, վարչապետն էլ ասում է՝ բացահայտված ա։ Հիմա կամ վարչապետն է խաբում , կամ էլ՝ քննիչը»։
Անդրադառնալով երկու ամիս Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման, Կիրակոսյանն ասաց, որ այդ ժամանակ հանդիպման մասին մանրամասներ չեն ներկայացրել, քանի որ խոստացել էին , որ երկու ամիս անց հստակ բան կասեն ծնողներին։
«Վարչապետը ձևացրեց, թե տեղյակ չէ գործի մանրամասներից։ Զինդատախազից հետաքրքրվեց, թե մենք երբ ռեալ բան կունենանք հարզատներին ասելու, ասացին՝ երկու ամիս հետո կունենքանք, նույն կազմով կհավաքվենք»,- ասաց Կիրակոսյանն ու նշել, որ երկու ամիս անցել է, սակայն որևէ բան չի փոխվել։
Նշենք, որ հունվարի 19-ին Ազատի զորամասում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի դիմաց։ Հարազատները պահանջում են հանդիպում քննիչի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում