Ամեն ինչ անում են, որպեսզի հաստատվի պաշտոնական վարկածը․ Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր
Քննիչի հետ հանդիպումից հետո զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, լրագրողներին հայտնեց, որ կրկին խոստացել են գործով զբաղվեն։
«Խոստացել են վաղը գնան փորձանմուշները բերեն։ Էս ամեն ինչը կարող էին անել ժամանակին, այսինքն՝ ամեն անգամ մենք պետք ա սենց մի ակցիա կազմակերպենք, գանք բարձր տոնով խոսենք, որ ինչ-որ բան անե՞ն»,- ասաց Կիրակոսյանը։
Հարցին,թե ինչ է պարզաբանել քննիչը, ինչու չեն զբաղվել գործով, Կիրակոսյանն ասաց․
«Զբաղվել են, ով ասաց չեն զբաղվել։ Իրենց ասելով՝ բոլոր խոսակցությունները փակ դռնեի հետևում է, դուրսը բոլորը գիտեն,թե իդեալական աշխատում են։ Բայց ինչ են անում՝ արդյունք չկա։ Ամեն ինչ անում են, որ քննությունը, ապացույցները տանեն դեպի պաշտոնական վարկածի հաստատում»։
Ամեն դեպքում զոհված զինծառայողի հայրը կասկած հայտնեց, որ որևէ բան կփոխվի և իրավապահ մարմինները կսկսեն գործով զբաղվել։
«Մի բառ խոսում ես, ասում են՝ մի շահարկի, մի քաղաքականացրու։ Եթե բոլոր գործերն այս ձևով են գնում,ուղղակի ափսոսում եմ մեր բոլոր տղերքին։ «Ապագա կա», ո՞րն է ապագան, այ էն Եռաբլո՞ւրը, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք իր պանթեոնն ունի, այ էդ ա ապագան։ Մեր 15 երեխաներն էլ դեպքի առումով բացառություն էին, բայց ընդհանուր առումով բացառություն չէին․․․»,-ասաց Կիրակոսյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի դիմաց հունվարի 19-ին Ազատի զորամասում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա իրականացրեցին։ Նրանք պահանջում էին քննիչի հետ հանդիպում։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան