Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց
Հունվարի 19-ին Ազատի զորամասում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի դիմաց։ Հարազատները պահանջում են հանդիպում քննիչի հետ։
«Ես ամսվա մեջ մի քանի անգամ մի 200 կմ պետք ա կտրեմ գամ, որ քննիչին ասեմ գործ արե՞ք»,- Քննչական կոմիտեի մոտ, որ հավաքվել են Ազատի զորամասում զոհված զինծառայողների ծնողները, ասաց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ գյուղի կացարանի հրդեհից հետո ՊՆ-ն մոդուլային զորամասեր չի պատվիրել
- Մահացել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը
- Ազատ գյուղում իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել․ Նորիկյան
- «Հրապարակ». Ազատի ողբերգությունն էլ, Փաշինյանն օգտագործել է իր ախոյանի դեմ
- Դատախազություն. Զորամասում դիզվառելիքի և բենզինի մեծաքանակ յուրացման գործով կայացվել է մեղադրական դատական ակտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան