Առաջին կարևոր գործոնը հենց Արցախի ժողովրդի և քաղաքական վերնախավի դիրքորոշումն է. Ավետիք Չալաբյան
«Առաջին կարևոր գործոնը հենց Արցախի ժողովրդի և քաղաքական վերնախավի դիրքորոշումն է՝ իրենց ընդունակությունը պայքարը շարունակելու, չկոտրվելու, այդ պայքարում համախմբված լինելու»,- «Շրջափակում. Օր 220» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաքվե» և «Համախմբում» նախաձեռնությունների համակարգող Ավետիք Չալաբյան՝ անդրադառնալով Արցախի ճակատագրի վրա ազդող մի քանի գործոներ:
Նա կարևորեց նաև ՀՀ ուժային կառույցների դիրքորոշումը, նշելով որ ներկայում ուժային կառույցները հայտնվել են քաղաքական իշխանության ստվերի տակ, բայց նարնք սեփական դեմք ու դիմագիծ ունեն, և ՀՀ իշխանությունը որքան էլ փորձի նրանց ծառայեցնել, ի վերջո, ինչ-որ պահի նրանք իրենց խոսքը կարող են ասել:
Չալաբյանը ուժային կառույցների ներկայացուցիչներին կոչ արեց թույլ չտալ տարիների ընթացքում նաև իրենց արյան արդյունքում ձեռք բերվածը հանձնվի փաստաթղթի ստորագրմամբ:
Նա ասաց, որ ելքի միջոցներ կան, որի համար պետք է աշխատել, ինչին էլ ուղղված է «ՀայաՔվե»-ն՝ նշելով, որ դատական ողջ համակարգը բռնազավթված է, և այդ պայմաններում ստորագրահավաքն այլընտրանք չունի:
«Նախապատրաստական փուլում մեզ մարդիկ մոտենում-ասում էին՝ դուք համոզվա՞ծ եք՝ ինչ եք անում, դուք հասկանո՞ւմ եք ռիսկը, բա որ այդ 50 հազար ստորագրությունը չհավաքեք, և Փաշինյանն ու Ալիևը արդյունքում կկարողանան ասել՝ ՀՀ-ում 50 հազար մարդ չհավաքվեց, որ դիմադրի սրան: Բայց իմ պատասխանը դրան միշտ եղել է հետևյալը, եթե չանենք՝ չեն ասի՞ նույն բանը, այդ դեպքում կասեն՝ ամբողջ հայ հասարակությունը ոչ մի բան չարեց, ոչ մի կերպ չդիմադրեց այդ հանձնման գործընթացին»,-ասաց Չալաբյանը:
Անդրադառնալով հայտարարություններին, թե «Հայաքվե»-ն կնպաստի պատերազմին, նա նշեց, որ ներկա իշխանություններն են նպաստում ռազմական գործողությունների ռիսկի բարձրացմանը, նաև՝ իրենց պարտվողական դիվանագիտուությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հիշե՛ք Խաչատուրովի մասին