Որ գյուղերն առանց հացի չմնան․ արցախցի Հայկն իր թխած հացը տնետուն է տանում
Հայաստանի Հանրային ռադիոն գրում է.
«Շրջափակումը ոչ միայն փոխել ու խմբագրել է արցախցիների կենցաղը, այլև մեծացրել մարդկանց պատասխանատվությունը։ 17-ամյա Հայկը ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերին ու Մարտակերտ քաղաքին հաց է մատակարարում։ Հայկենց ընտանիքը հացի փուռ ունի, ինքն էլ, չնայած վառելիքի սղությանը, հացը փռից մարդկանց տներ ու խանութներ է հասցնում։
«Ռադիոլուրի» հետ զրույցում պատանի արցախցին պատմում է՝ ամեն ինչ անում են, որ շաբաթվա համար նախատեսված ալյուրի պաշարը չպակասի։ Այն խնայողաբար են օգտագործում, հաշվարկում են, որ ավել հաց չթխեն ու ալյուրը «չփչացնեն»։
Մոխրաթաղցի 17-ամյա Հայկի օրը շատ վաղ է սկսվում։ Գյուղում միակ հացի փուռն իրենցն է։ Հիմա ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերի հացը իրենք են թխում։
«Հիմնական գործը սկսվում է ինձանից, խմորը ես եմ հունցում, մաման ու պապան խմորը մատնաքաշի տեսքով բացում են, ունենք նաև «պեչնիկ»։ Առավոտ 8-ին արթնանում եմ, հացը տեղավորում եմ արկղերի մեջ ու շարժվում եմ»,-պատմում է արցախցի տղան։
Հայկի առաջին կանգառը Աղաբեկալանջ գյուղն է։ Այստեղ խանութ չկա, Հայկը հացը, կարելի է ասել, տնետուն է տանում։ Պատմում է՝ շրջափակումից հետո պատասխանատվությունն ավելի է մեծացել, հիմա գիտի, որ պետք է ամեն ինչ անել, որ համագյուղացիներն ու հարևան գյուղի բնակիչները, առանց այն էլ բարդ պայմաններում, առանց հաց չմնան։
«Ազատ ժամանակ համարյա չեմ ունենում, ամեն ինչ անում եմ, որ տնեցիներին օգնեմ։ Առավոտ արթնանում եմ հացը բաժանում, երեկոյան էլ թխում ենք»։
Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մեծ Շեն, Աղաբեկալանջ գյուղեր ու Մարտակերտի մի քանի խանութ․ Հայկենց փուռը օրական շուրջ 500-600 հաց է թխում։ Շրջափակումից հետո հացի պահանջարկը մեծացել է։ Արցախցի տղան պատմում է՝ ալյուրի խնդիրը հիմա ավելի բարդ է, նախկինում տանը թխողներն էլ են արդեն ստիպված հաց գնում։ Չնայած պահանջարկին, Սայիյանների ընտանիքը որոշել է՝ հացը ոչ մի դեպքում չեն թանկացնելու։
«Շաբաթվա համար 20 պարկ ալյուր ստանում ենք ու ամեն ինչ անում ենք, որ մի շաբաթվա համար հերիքի։ Բաշխում ենք 20 պարկը 7 օրվա մեջ, որ ոչ մեկ հանկարծ առանց հաց չմնա»,- ասում է Հայկը։
Ամենամեծ խնդիրը հիմա վառելիքն է՝ պատմում է Հայկը։ Գյուղացիները չեն կարողանւոմ Մարտակերտ գնալ ու կիսադատարկ խանութներում հաց կամ մթերք փնտրել։ Այդ պատճառով էլ հաց մատակարարելու ամբողջ բեռն ինքն իր ուսերին է վերցրել, չնայած իրենց ընտանիքն էլ է դժվարությամբ վառելիք գտնում։
«Վառելիքի խնդիրն է շատ սուր, զոռով ենք վառելիք գտնում, գրեթե չի ճարվում։ Պատասխանատվությունն այն է, որ պետք ա շուտ արթնանաս մարդկանց չսպասացնես, մեքենային նայես, որ հանկարծ չփչանա ու հացը բոլորին հասնի ու տեխնիկական պատճառներով մարդիկ առանց հաց չմնան»։
Շրջափակման հետ փռում նաև աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն է փոխվել․ թխում են այնքան, որ ամբողջությամբ սպառվի, ոչ մի հատ ավել։ Հայկը հպարտությամբ է պատմում՝ չնայած ալյուրը քիչ է, բայց դեռ չի եղել մի օր, որ հաց չունենան»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարները՝ Աստղիկ Քեշիշյանի
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի փակված անցակետը չի թողնում, որ արցախցի երեխաների ձայնը լսի մեծ աշխարհը. Հադրութցի Արմանի կոչը
- «Մենք Արցախն ենք». բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայի և ԱՄն դեսպանատների մոտ
- Պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել
- Նրանք, ովքեր Արցախին ու արցախցուն ուղղորդում են դեպի թշնամու դուռը, առավել թշնամի են Արցախին և արցախցուն. Արշավիր Ղարամյան
- 10-ամյա Սոֆին մեկ ժամ հերթ է կանգնել, որ կաթ առնի. պաշարված Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ է խորանում
- Արցախի բնակիչները պատրաստ են դիմակայել ժամանակավոր զրկանքներին, միայն թե նշված ուղուց շեղում չլինի․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»
- «Բերձորով Հայաստան-Արցախ կապի խզումը հայերին Արցախից ուղղակի դուրս մղելու մեթոդներից է»
- Արցախի ամենամեծ սուպերմարկետը՝ դատարկ
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Ում են պետք պլակատային կարգախոսները, երբ Արցախում շրջափակման պատճառով մահանում են հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները
- Արցախինը շրջափակում չէ, այլ ցեղասպանական մեթոդ է կիրառվում նրա ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր
- Արցախում տրանսպորտի ոլորտում ճգնաժամը աղետի է վերածվում
- Աբրահամյան. Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի
- Արցախում մանկապարտեզները՝ ճգնաժամի շեմին
- Արցախի առողջապահական համակարգում ճգնաժամը խորանում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան