Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է.
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե իբր Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում։
ՆԳ նախարարությունը վստահեցնում է, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա և հակառակ ուղղությամբ որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։
Նախարարությունը միաժամանակ կո'չ է անում, տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ․ ԱՀ ՊՆ
- Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
- Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրով են լցվել Ստեփանակերտի մի շարք շինությունների նկուղային հարկերը. ԱՀ ՆԳՆ
- Արցախի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ