«Ժողովուրդ». Ինչն է եղել Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Սիմիդյանի միջև տհաճ խոսակցության առիթը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև թեժ խոսակցություն է եղել վերջերս։
Բանն այն է, որ հուլիսի 10-ին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է Սևանի թերակզղում գտնվող հիդրոօդերևութաբանական կայանում տեղադրված նոր ավտոմատ համակարգի բացմանը։
Կայանը, որը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում է տեղադրվել, չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։
Հենց այս պատճառով էլ մեծ աղմուկ է բարձրացել, և տհաճ խոսակցության առիթ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Սիմիդյանի միջև։ Փաշինյանը նրան մեղադրել է, որ հերիք չէ՝ սարքն առանց համապատասխան ստուգում անցնելու տեղադրվել է, նաև Սիմիդյանը մեծ միջոցառում է կազմակերպել և շատ կարևոր հյուրեր հրավիրել։
Այս տեղեկության հավաստիությունը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ։ «Նմանատիպ գործունեություն ունեցող սարքը անհրաժեշտ չի, որ անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում(ՇՄԱԳ)։ Ասեմ նաև՝ դա եղել է պարզապես կայանի համալրում, համակարգը մեխանիկականից անցել է ավտոմատ գործարկման»,- ասաց Հակոբյանը։ Այսինքն՝ նա փորձում է հերքել, թե նման բան է տեղի ունեցել, սակայն մեր աղբյուրները հակառակն են պնդում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան