«Ժողովուրդ». Շուտով հրամանատարներ կկալանավորվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ուրբաթ օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին հովանավորչություն կատարելու համար նրանից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:
Ու պարզվում է՝ սա միակ դեպքը չէ, որ բացահայտված է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ քննչական այս մարմինը նաև մի շղթա է բացահայտել ՀՀ պաշտպանության նախարարությունում, երբ շատ հրամանատարներ գումարի դիմաց զինվորների տեղափոխություններ են իրականացրել, ինչի համար հայտնվել են իրավապահների թիրախում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն Արարատի մարզում բացահայտվել է այսպիսի շղթա: Շուտով էլի հրամանատարներ են կալանավորվելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել
- «Ժողովուրդ». Ինչն է եղել Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Սիմիդյանի միջև տհաճ խոսակցության առիթը
- «Հրապարակ». ՔՊ-ում արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան