Ակնկալում ենք աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր գործնական քայլեր անել.Լարիսա Ալավերդյան
«Միայն ու միայն Ֆրանսիայի խորհրդարանն է երկու անգամ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը»,-դիմաց Ֆրանսիայի դեսպանատան մոտ մեկնարկած «Մենք Արցախն ենք» խորագրով ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ֆրանսիայի ազատատենչ ժողովրդին:
Ալավերդյանը հայտնեց, թե ակնկալում են, որ այլևս չի լինի այնպես, ինչպես ասել էր Ֆրանսիայի գործադիր մարմնի ներկայացուցիչը՝ ԱԳ նախարարը, թե իրենց համար նշանակություն չունի խորհրդարանի որոշումը:
«Ճիշտ հակառակը՝ակնկալում ենք աշխարհում առաջինն ազատության համար պայքարող ֆրանսիային հարիր քայլերով, ֆրանսիայի գործադիր իշխանությունը կանի անհրաժեշտ քայլը և ճանաչի լեռնային ղարաբաղի հանրապետությունը»,-ասաց նախկին ՄԻՊ-ը:
Նա ասաց, որ ողջունում են բոլոր հայտարարությունները՝ նաև Ֆրանսիայի հարգարժան նախագահի:
«Բայց ֆրանսիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պետք է առաջարկի առնվազն Ադրբեջանի հանդեպ՝ նրա ցեղասպանական և ահաբեկչական գործողությունների համար լինեն պատժամիջոցներ՝ անմիջապես Ադրբեջանի ղեկավարության հանդեպ»,-ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ դեմ է ժողովրդի դեմ սահմանվող պատժամիջոցներին, այլ խոսում է հանցավոր քաղաքականության և այն ղեկավարողների մասին:
ՀՀ նախկին օմբուդսմենն տարակուսեց , որ Ադրբեջանը նախատում է Ֆրանսիային և մեղադրում ցեղասպանական գործողությունների մեջ, թե նա չի կարողանում պատշաճ ձևով իրականացնել միջնորդ պետության դերակատարությունը:
«Դու այդ քանի գլուխ ունես, անօրինական ստեղծված միավոր, որ այդ ձևով դիմես Ֆրանսիային: Պետություն, որը կայացել է սուտ քաղաքական հանցավոր պայմանավորվածությունների շնորհիվ, որը չունի իրավական հիմք այսօր ճանաչվելու համար»,- ասաց նա:
Լարիսա Ալավրեդյանը նաև հայտնեց, որ անգրագիտություն է պնդումը, թե որևէ մեկը ճանաչել է Ադրբեջանը խորհրդային սահմաններով, քանի որ ՄԱԿ-ը չունի ճանաչման որևէ գործառույթ, առավել ևս՝ սահմանների, իսկ Արցախն ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը:
Ալավերդյանը Ֆրանսիայի հորդորեց գործել և անձամբ հումանիտար բեռ անցկացել Լաչինի միջանցքով դեպի Արցախ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցն ընդունեց ցուցարարների երկու ներկայացուցիչների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան