ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 18-ի հերթական նիստում հաստատել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
ԿԸՀ հաղորդմամբ, նախագիծը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է մի քանի առանցքային ժամկետներ․ կուսակցությունների առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն է։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մասնավոր հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի սակագնի հրապարակման ժամկետը մինչև հուլիսի 19-ի 18։00-ն է։
ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրել է, որ գովազդային վահանակներ տիրապետող կազմակերպությունների համար ԿԸՀ-ն էլեկտրոնային գործիքակազմեր է մշակել, դրանք առաջիկա օրերին կներկայացվի ադ ընկերություններին։
Մեկ այլ հարցով ԿԸՀ-ն հաստատել է ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ընդգծել է՝ այդ կարգի ընդունումը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լրագրողների իրավունքների սահմանափակում, հակառակը՝դրանով ԿԸՀ-ն հավատարմագրված լրագրողների համար որոշակի պարտավորություններ է ստանձնում։
Հովակիմյանը հավելել է՝ լրագրողները կկարողանան շենք մուտք գործել նաև առանց հավատարմագրվելու, սակայն հավատարմագրված լրագրողների համար ԿԸՀ-ն նաև որոշակի մասնագիտական դասընթացներ կիրականացնի։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՍԱԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- ՀՀ գործադիրն այսօր որոշում կընդունի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունը նշանակելու մասին
- Ինձ վստահվել է Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարել ՔՊ-ի ընտրական շտաբը. Արմեն Փամբուխչյան
- Երևանի քաղաքապետի ևս մեկ թեկնածու հայտնի է
- Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է
- Տիգրան Սահակյան. Այս պահին մենք լրջորեն պատրաստվում ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին
- Նորիկ Նորիկյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
- Օրենքով սեպտեմբերին է նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրությունները. Գնել Սանոսյան
- Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ կգումարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան