Քաղաքագետ. Իրավիճակը հետզհետե տանում է Արցախի կորստի
«Ես չեմ տեսնում համազգային ռեսուրսների սինխրոնիզացիա, տեսնում եմ Արցախի իշխանությունների ու Հայաստանի իշխանությունների սինխրոնիզացիա։ Ընդ որոում, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց պատրաստակամությունը»,- «Շրջափակում․ օր 220» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա հիշեցրեց բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որ ողջունում է Ալիևի պատրստակամությունը Աղդամով հումանիտար օգնություն ուղարկել Արցախ։
«Հայտարարությունները սովորաբար համաձայնեցված են լինում բանակցություններին մասնակցող կողմերի ներկայացուցիչների հետ։ Այսինքն, Փաշինյանն այնտեղ նստած լսում էր, թե ինչպես են ողջունում Ալիևի պատրաստակամությունը օգնության ձեռք մեկնել Արցախին և չէր լսում Ալիևի ցեղասպան գործողության մասին։
Դրանից հետո Արցախի իշխանությունները, ըստ էության, իրենց քայլերը չեն սինխրոնիզացնում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների հետ»,- ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ այս իրավիճակը հետզհետե տանում է Արցախի կորստի։
«Չի կարելի այսօրվա ևս մեկ րոպե կոմֆորտ ապրելու ցանկությունը գերադասել, ավելի բարձր դասել քո վաղվա գոյության հարցին։ Արցախի իշխանություններն այսօր դրանով են զբաղված, չեն ասում որ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, մտածում են՝ դե վաղը կարող է փոխանցումներ չարվեն, սա չլինի, կզրվեն այս պահի ինչ-որ փոքրիկ առավելություններից։
Այսօր ստացել ենք մի իրավիճակ, երբ հայկական երկու պետություններից մեկի ղեկավարն իր օրն անց է կացնում ախոռում, մյուսը՝ վրանում, մենք ասում ենք որ առաջնորդության հարց ունենք։ Իսկապես ունենք»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն. Տաթևիկ Հայրապետյանը՝ Միշելի հայտարարության մասին
- Աշոտյան. Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը
- Միշելի մամուլի ասուլիսն այն մասին էր, թե ինչպես է Արևմուտքը կրկին քաջալերել նավթ և գազ վաճառող բռնապետ Ալիևին, նսեմացրել հայրենիք վաճառող կապիտուլյանտ Փաշինյանին
- ԵՄ կարևորում է Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը․ Միշել
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը վերաբերող հարցեր
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան