Ղրիմի մշակույթի նախկին նախարարը 10 տարվա ազատազրկում է դատապարտվել կաշառքի համար
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Ղրիմի մշակույթի նախարարության նախկին ղեկավար Վերա (Արինա) Նովոսելսկայային դատապարտել է 10 տարվա ազատազրկման քրեակատարողական գաղութում՝ Ղրիմի մանկապատանեկան թատերական արվեստի պետական կենտրոնի կառուցման ժամանակ 25 միլիոն ռուբլու կաշառք վերցնելու համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դատարանը Նովոսելսկայային մեղավոր է ճանաչել Դաշնության Քրեական օրենսգրքի 290-ը 6-րդ մասով(առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը):
2021 թվականի նոյեմբերին Նովոսելսկայան ազատվել է Ղրիմի մշակույթի նախարարության ղեկավարի պաշտոնից։
Հետաքննության տվյալներով՝ 2018 թվականին Վերա (Արինա) Նովոսելսկայան 25 միլիոն ռուբլի է ստացել «Մեանդեր» ընկերությունից՝ Ղրիմի մանկական թատերական արվեստի պետական կենտրոնում շինարարական և տեղադրման աշխատանքների ժամանակ իրեն հովանավորելու համար։ Պաշտոնյայի բնակության և աշխատանքի վայրում խուզարկություններ են կատարվել, նա կալանավորվել է, իսկ 2021 թվականի նոյեմբերի 19-ին երկու ամիս ժամկետով ձերբակալվել։
Ղրիմի ակադեմիական տիկնիկային թատրոնի հին շենքը վթարային է հայտարարվել և քանդվել 2018 թվականի սկզբին։ Նոր շենքը երբեք շահագործման չի հանձնվել, ըստ մամուլի տեղեկությունների՝ 2020 թվականին պայմանագիրը կապալառուի հետ խզվել է։ Միաժամանակ Նովոսելսկայան դեռ 2017 թվականին հայտնել էր, որ նոր տիկնիկային թատրոնի կառուցումը կարժենա ավելի քան 1 միլիարդ ռուբլի։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Ղրիմի կամրջի վրա հարձակումը
- Ղրիմի կամրջի վրա հարձակվել են ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքերը. Հայտնում են ԴԺՀ-ից
- Արտակարգ իրավիճակ՝ Ղրիմի կամրջի վրա
- Ավելի քան 19 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարը
- Ղրիմից Էրդողանին կոչ են արել հրաժարվել «և ձերոնց, և մերոնց» քաղաքականությունից
- ՄԱԿ-ի դատարանը մինչև հունվար կքննարկի Դոնբասի և Ղրիմի մասով Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան