ՄԻՊ զեկույցը՝ Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց:
ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև ներկայացվում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները լուծելու համար առաջարկությունների փաթեթ։
2023 թվականի հունիսի 13-14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակահերթեր են արձակվել Երասխ բնակավայրի ուղղությամբ, հատկապես ինտենսիվ ու թիրախային գնդակոծության է ենթարկվել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը: Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել Հնդկաստանի երկու քաղաքացի։
Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության, կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները։
Արտահերթ զեկույցը թարգմանվելու է անգլերեն լեզվով և ուղարկվելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել. Երասխում կառուցվող գործարանի սեփականատեր
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
- Կրկին կրակում են Երասխի գործարանի ուղղությամբ
- Երասխում մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է
- Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. ՊՆ
- Երասխում ադրբեջանցիների կրակոցների տակ հայտնված տրակտորը
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. ՊՆ
- Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ դրոշները
- Ադրբեջանը կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Սոթքի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
- Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ կրակոցներից հետո Ֆրանսիան դեէսկալացիայի և խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան