Մոսկվայում տղամարդը Մոլոտովի կոկտեյլ է նետել Լենինի դամբարանի վրա
Մոսկվայում հուլիսի 18-ի գիշերը տղամարդը փորձել է այրել Լենինի դամբարանը՝ մոլոտովի կոկտեյլը արգելապատնեշից ներս նետելով։ Այս մասին հայտնում է Telegram 112 ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողն այնտեղ է եկել շշով այրվող խառնուրդով, այն շպրտել դեպի դամբարանը, բայց միայն հարվածել է արգելապատնեշին։ Հրդեհ չի եղել, խուլիգանը ձերբակալվել է։
Ձերբակալման ժամանակ տղամարդը, ըստ ալիքի, եղել է ոչ սթափ վիճակում և դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում