Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը․ Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Թվիթեր»-ի էջում գրել է․
«Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին։ Միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը․
ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումը Ալիևի ռեժիմի համար կարող է պատրվակ ծառայել արցախցիների դեմ լրացուցիչ հանցավոր գործողությունների համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքների կողմնակից ԵՄ-ն իր նախաձեռնություններում աջակցում է ավտոկրատ Ադրբեջանին՝ դրանով իսկ ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և արցախահայության՝ իրենց նախնիների հողերից բռնի տեղահանման քաղաքականությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Անընդունելի ենք համարում Շառլ Միշելի հայտարարությունը. Արցախի ՀԿ-ներ
- Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն. Տաթևիկ Հայրապետյանը՝ Միշելի հայտարարության մասին
- Միշելի մամուլի ասուլիսն այն մասին էր, թե ինչպես է Արևմուտքը կրկին քաջալերել նավթ և գազ վաճառող բռնապետ Ալիևին, նսեմացրել հայրենիք վաճառող կապիտուլյանտ Փաշինյանին
- Փաշինյանն ու Միշելը քննարկել են եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան