
Սիրուշո. 5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել
«Երգչուհի Սիրուշոյին հրավիրել են դատախազություն։ Նրան կանչել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն»,- այս մասին օրերս գրել էր «Հրապարակը»։
Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է օրեր առաջ Կողբում կայացած փառատոնից լուսանկարներ, տեսանյութեր ու գրել. «5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել. ու այս օրերին էլ նույնպես: Արդեն իմունուտետ ունեմ ու անտարբեր եմ: Գործը, որ արել եմ միշտ շարունակում եմ անել, ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ»: