Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար: Այդ մասին «Ազատությանն» այսօր հայտնել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Ըստ պաշտպանի՝ Բալասանյանը մեղադրյալ է նաև ամիսներ առաջ հարուցված մեկ այլ քրեական գործով: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։
64-ամյա Բալասանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
«Պրն. Բալասանյանն ունի ծանրակշիռ փաստարկներ իր անմեղությունը հիմնավորող հանգամանքների շուրջ»,-ասել է փաստաբանը։
Դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Նա ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան, նույն օրը իրավապահները ձերբակալել էին նաև նրա որդուն, եղբորը։ Նրանք ավելի վաղ էին ազատ արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի
- Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն դեռևս ներկայացված չէ. Պաշտպան
- Վիտալի Բալասանյանի կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի անվտանգային համակարգին. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան