Հասարակություն 12:44 18/07/2023 Արցախ

Ագրոճամբարի ծրագիր՝ շրջափակված Արցախում

Չնայած ծանր շրջափակմանը և դժվարին իրավիճակին՝ Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիր, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը: Ծրագիրն իրականացնում է Climate Uturn-ը:
Հունիսի 12-ից մեկնարկած ագրոճամբարին արդեն շուրջ 50 երեխա է մասնակցել Շոշից, Մխիթարաշենից, Մարտակերտից և Նորագյուղից: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև Ճարտարում և Ծովատեղում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ներգրավել 13-17 տարեկան շուրջ 150 երեխա Ստեփանակերտից և Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններից: Ծրագիրը կշարունակիվի մինչև ամառվա վերջ:

Ագրոճամբարի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի սեփական հողատարածքի մի հատվածում կատարվում են հողի վերականգնման աշխատանքներ, տնկվում են սեզոնային սերմեր, ինչպես նաև մասնակիցները ստանում են գիտելիքներ վերականգնողական գյուղատնտեսության վերաբերյալ: Եթե երեխաները ցանկանում են մշակել իրենց սեփական գյուղատնտեսական նախագիծը, հնարավորություն է  ստեղծվում նաև նախագծերի կառավարման հմտությունները զարգացնելու համար:  Ճամբարի շրջանակներում երեխաները սովորում են, թե ինչպես կարելի է պայքարել մոլախոտերի դեմ, ինչպես են չոր խոտն ու տերևները օգնում խնայել ջուրը գյուղատնտեսությունում, ինչպես ստանալ առավելագույն բերք՝ ունենալով քիչ հողատարածք, ինչպես կատարել աշխատանքներ հողի հետ էլեկտրականության բացակայության պայմաններում, ինչ է հարկավոր առողջ հող ունենալու համար, ինչպես կարելի է ստանալ մաքուր բերք առանց քիմիկատների, ինչպես ճիշտ պահպանել ստացված բերքը։

«Climate Uturn-ը 4 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում, և արդեն մեկ տարի՝ Արցախում: Ծրագրի արցախցի շրջանավարտներից մի քանիսը ճամբարի շրջանակներում աշխատելու հնարավորություն են ստացել և դարձել ճամբարի մարզիչ։  Մենք ուրախությամբ արձագանքեցինք «Մենք ենք մեր սարերը» գործակալության նախաձեռնությանը և ստանձնեցինք ծրագրի իրականացման պատասխանատվությունը, որովհետև շրջափակման այս ծանր պայմաններում շատ կարևոր է առաջին հերթին ապահովել երեխաների զբաղվածությունը, ինչպես նաև նրանց փոխանցել օգտական գիտելիքներ և օգնել հաղթահարել դժվարությունները», -  ասում է Climate Uturn-ի ղեկավար Դիանա Բադեյանը:

Ծրագիրը կշարունակվի մինչև ամառվա վերջ, մասնակցության համար կարելի է գրանցվել հետևյալ կայքի միջոցով:

Ագրոճամբարի ծրագիրն անցկացվում է Արցախի շարունակական զարգացման «Ուսուցողական գեղագիտակ» ամառային փառատոնի շրջանակներում, որն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։

Փառատոնը կազմակերպվում է ամառային ուսումնական ճամբարների սկզբունքով, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է կրթական առաջնահերթություններից մեկին:

««Մենք ենք մեր սարերը» գործակալությունը և նրա համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մեծապես կարևորում են կրթական ծրագրերը: Մենք երկար էինք մտածում, թե ինչպես կազմակերպենք ամառային զարգացման ծրագրերը նման պայմաններում: Ամառային զարգացման փառատոնը նորություն է Արցախի համար, և պետք է ասեմ, որ այս նորարարությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում: Մենք փորձել են ընդգրկել կրթական առաջնահերթությունների ողջ շրջանակը՝ սպորտային-մարտավարական մարզումներից մինչև առաջնորդության զարգացում: Շարունակելով զարգանալ և ուժեղանալ՝ մենք ուղերձ ենք հղում ողջ աշխարհին, որ կարելի է ֆիզիկական շրջափակում մտցնել, բայց անհնար է մեզ ստիպել դադարել սովորել: Մենք առաջիկայում ևս շարունակելու ենք շեշտը դնել թիմային կարողությունների զարգացման, տեղական և գլոբալ փոփոխությունների նկատմամբ դիմադրողականության ամրապնդման, համաշխարհային զարգացումներից անմասն չմնալու և համայնքների ինքնաբավության ապահովման վրա», - նշել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «VAZ»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու...
Աղբյուր` Panorama.am
14:36
Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո...
Աղբյուր` Panorama.am
14:11
Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
14:04
«Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
«Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մեկ տարում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար. Հետք
որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են
Աղբյուր` Panorama.am
13:46
Բժիշկը բացատրել է, թե ինչու է քնի պակասը հանգեցնում քաշի ավելացման
Քնի մշտական պակասը հանգեցնում է այնպիսի նյութերի արտադրության ավելացմանը, որոնց պարագայում մարդն ավելի մեծ հաճույքով է սկսում ուտել ճարպային և...
Աղբյուր` Panorama.am
13:29
Գագիկ Ծառուկյանը զանգահարել է Արամ Ա-ին ու պատրաստակամություն հայտնել աջակցելու Լիբանանում բնակվող հայերին
Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։...
Աղբյուր` Panorama.am
13:14
Արսեն Բաբայան. ՄԻՊ արագ արձագանքման խմբերը չեն այցելել ձերբակալվածներին, ինչից կարող եմ մի բան ենթադրել
«Ի սկզբանե քաղաքացիների ձերբակալման նպատակը եղել է այս մարդկանց աչքը վախեցնելը։ Տանենք մի քանի ժամ, մի քանի օր պահենք, որ էլ հանկարծ...
Աղբյուր` Panorama.am
12:52
Շիրակում ամուսինը պատանդառել է կնոջն ու զանգահարել ոստիկանություն
Նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Երևանի կառավարման տոտալ ֆիասկո է. Քրիստինա Վարդանյան
«Լսեցի քաղաքային իշխանութրան անդրադարձը մետրոյի կոլափսին։ Սա կառավարման տոտալ ֆիասկո է»,-նման գնահատկան է տալիս Երևանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
3 տեսակի ավտոբուսից օգտվելիս հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով. Քաղաքապետարան
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել. Հայր Զաքարիայի պարզաբանումը
«Հղի կանայք կարո՞ղ են մկրտվել»։ Հարցին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան հայր Զաքարիա Բաղումյանը....
Աղբյուր` Panorama.am
12:00
Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած ու ժողովրդավարության անցան տակ...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՈՒՂԻՂ. ՁՊՎ-ից ազատ արձակված Հովհաննես Ավետիսյանը ներկայացնում է իր դեմ իրականացրած ապօրինությունները
Երկու օր առաջ ձերբակալված կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ու փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացնում են Ավետիսյանի դեմ իրականացրած...
Աղբյուր` Panorama.am
11:15
Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում՝ հանուն Արփի Աբգարյանի
«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Մասնակիցները կատարել են հայտնի կոմպոզիտոր և...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով. Տիգրան Աբրահամյան
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հաջորդ օրվա հաջողակ տղամարդը. Աննա Հակոբյանը հանդիպել է Դավիթ Երեմյանի հետ
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց հետ ընթրելու hաջորդ օրը հանդիպել է մեկ այլ գործարարի՝ Դավիթ Երեմյանի, որի գործերը...
Աղբյուր` Panorama.am
10:16
Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի
Իսպանիայում ուժեղ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի։ Ասյ մասին  գրում  է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Փաստ». Հայաստանը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին. Որքան հայտարարագիր են ներկայացվել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել Գյումրիում
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}