ԲԴԽ դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է
ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի՛ դատավորներ,
2023 թվականի հուլիսի 19-ին կայանալու է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված է նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է:
Թեկնածուների ընտրությունը օրենքի պահանջներին հակառակ սահմափակվել է՝ մասնավորապես, ոչ անկախ մարմին հանդիսացող Դատական դեպարտամենտը ծանուցել է բացառապես ՀՀ մարզերի դատարանների դատավորներին՝ կրկին անտեսելով խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքը:
Նշված շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով:
Ավելի վաղ՝ 2022 թվականի մարտի 22-ին ևս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը դեպարտամենտի կողմից խախտելու մասին:
Ուստի, կոչ ենք անում դատավորներին տեր կանգնել իրենց իրավունքներին և Սահմանադրության ճիշտ կիրառմանը՝ քանզի Դատական դեպարտամենտը չի կարող ըստ իր հայեցողության կամ այլոց թելադրմամբ մեկնաբանել, կանխորոշել և ձևավորել սահամանադրական անկախ մարմինը, որը պետք է երաշխավորի դատական իշխանության անկախությունը, իսկ վերոհիշյալ գործելաոճի բացասական հետևանքների կրողը դատավորներն են ու արդարադատության շահառուն՝ հանրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ գտնել շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են դատավորները
- Արման Թաթոյան. ԲԴԽ-ն վերածվել է դատական իշխանության դեմ մահակի
- Օրը կգա, ձեր սրած թուրը ձեր ... է մտնելու Ինչպես են արձագանքում իրավաբանները ԲԴԽ որոշմանը
- ԲԴԽ-ն դադարեցրեց բոլոր չորս դատավորների լիազորությունները
- Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ԲԴԽ նիստերի դահլիճ
- Ամրամ Մակինյան. Բա արժեր նիկոլի բդխ-ում անդամ դառնալու համար և խայտառակվել, և խուլ ձևանալ
- Նույնիսկ գործող օրենքի ճիշտ կիրառման ու մեկնաբանման դեպքում՝ այս վարույթը չէր կարող հարուցվել. Դատավորի ներկայացուցիչը՝ ԲԴԽ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա