Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ. Անհայտ կորածների ծնողներն անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության դիմաց
44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողները կառավարության դիմաց անժամկետ նստացույց հայտարարեցին: Նրանք մինչ նման որոշում կայացնելը պահանջեցին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարությունից հայտնեցին, թե հնարավոր չէ այդ պահին Փաշինյանի հետ հանդիպումը, որից հետո ծնողները հայտնեցին անժամկետ նստացույցի մասին:
Ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Ծնողները հայտարարեցին, որ իրենց զավակներով հետաքրքրվող չկա և 2.5 տարի ոչինչ չի արվում նրանց գտնելու և Հայաստան բերելու համար:
Ծնողներից Մանավազյան Կարինեն ասաց. «Աննա Հակոբյա՛ն, երկու խելապակաս ծնող վերցրեցիր տարար Մարտի 8 արեցիր, ցույց տվեցիր, թե ինչպես են ծնողները ձեռքերը վեր բարձրացնում պարում: Բա ինչո՞ւ չես գալիս տեսնես մյուս ծնողների վիճակը, ինչո՞ւ չես գալիս տեսնում, որ անկողնում ծնողը մի րոպե հետո մեռնելու է, ինչո՞ւ դա չես նկարում: Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ»:
Նա նաև հայտնեց, որ իրենց երեխաները չեն գնացել սունկ հավաքելու ու կորել, այլ գնացել են պատերազմ բոլորի՝ նաև կառավարության անդամների համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը
- 44-օրյա պատերազմից հետո անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր
- Անհայտ կորած զինծառայողների հարազատները պահանջները գրավոր ներկայացրել են գլխավոր դատախազին. «Հետք»
- ԿԽՄԿ. 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին