Ժամանակ ունի՝ կովերին կարող է գնա տեսնի, մեր համար ժամանակ չունի՞. Անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ Փաշինյանին
44-օրյա պետարեզմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները մոտ մեկ ժամ փակ էին պահում Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը:
Ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին բանակցել ծնողների հետ, որպեսզի բացեն խաչմերուկը, փոխարենը խոստանալով ճշտել Փաշինյանի մոտ ընդունելության օրան ու ժամը:
«Ինքը սրանից կարևոր գործ ու հարց ունի՞, կարողանում է ժամանակ գտնի բարձրանա ավտոբուս, ասի՝ հով է, իսկ մենք ծնողներով հիմա արևի տակ ենք: Կովերին կարող է գնա տեսնի… թող մեզ ել տեսնի»,-հայտարարեց անհայտ կորած զինծառայողի մայրը՝ Կարինե Մանավազյանը:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից խոստացան մեկ շաբաթվա ընթացքում ընդունելություն կազմակերպել ծնողների հետ, որից հետո վերջիններս բացեցին ճանապարհը և հայտարարեցին, որ եթե խոստումը չպահեն, ապա ավելի լուրջ քայլերի կդիմեն և ինչպես բերել են, այնպես էլ կհեռացնեն Փաշինյանին:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր ա դրոշը խփեմ ավտոյիս, մտնեմ Ադրբեջան, ասեմ՝ ուզում եմ լինել Ադրբեջանի քաղաքացի.Անհայտ կորած զինծառայողի հայր
- Անհայտ կորած զինծառայողների ծնողները փակեցին Բաղրամյան պողոտան
- Անհայտ կորած զինծառայողների ծնողները մուտք գործեցին նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Նիկոլ Փաշինյանը
- Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ. Անհայտ կորածների ծնողներն անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան