Իտալիայում օդի ջերմաստիճանն հասել է 46,7 աստիճանի
Ջերմաստիճանի ռեկորդների մի ամբողջ շարք է գրանցվել Իտալիայում, որտեղ կիրակի օրը «Charon» անտիցիկլոնը տաք օդի զանգվածներ է բերել Հյուսիսային Աֆրիկայից։ յդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչպես հայտնում է ilmeteo.it մասնագիտացված պորտալը, երեքշաբթի օրը երկրի գրեթե ողջ տարածքում անոմալ շոգ էր, որը տեղական լրատվամիջոցներն արդեն սովորաբար անվանում են «դժոխային»։ Սիցիլիա և Սարդինիա կղզիներում օդը գրեթե ամենուր տաքացել է մինչև 45 աստիճան, իսկ սիցիլիական Մազարա դել Վալլո քաղաքի մոտ գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ 46,7 աստիճան, Սարդինիայի Ուրասում՝ 46: Միջին հաշվով այս ցուցանիշները 8 -10 աստիճանով բարձր է, քան հուլիսի այս ժամանակահատվածին բնորոշ միջին ջերմաստիճանը։
Ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել նաեւ Հռոմում, որտեղ Տերմինի երկաթուղային կայարանի մոտ ջերմաչափի սնդիկի սյունն առաջին անգամ հասել է 42,9 աստիճանի։
Հարակից հրապարակումներ`
- Ամռան շոգին ինչպես պաշտպանել երեխաներին ջրազրկվելուց
- Շոգ եղանակին ընդառաջ
- Մոսկվայի ավտոկայաններում և կայանատեղիներում շոգի պատճառով սկսեց անվճար ջուր բաժանվել
- 2022-ի հուլիսն ամենաշոգերից մեկն է