Լավրովն ու Աբդոլլահյան քննարկել են Կովկասում վերջին զարգացումները և 3+3 ձևաչափը
Հուլիսի 18-ին իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աբդոլլահյանն ու Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերելք են ապրում, և ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցությունն էլ ավելի զարգացնելու իրենց ձգտումները։ Նրանք քննարկել են նաև Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և իրենց շահագրգռվածությունը հայտնել տարածաշրջանային խորհրդակցությունների հետագա զարգացման հարցում, ինչպիսին է 3+3 ձևաչափը, որը ներառում է Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան