Հասարակություն 17:15 19/07/2023 Հայաստան

ՀՌՀ. Առժամանակ չկիրառել կոշտ մոտեցում Հեռարձակողների նկատմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր դիրքորոշումն է հայտնել հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի քանի տեսալսողական ծրագրերի անջատումների վերաբերյալ.

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը  (ՀՀՌՑ) ս.թ. հուլիսի 17-ին կարճ ժամանակով դադարեցրեց հանրային մուլտիպլեքսում գործող մի քանի տեսալսողական ծրագրերի հեռարձակումը՝ պայմանավորված ՀՀՌՑ–ի մատուցված ծառայությունների նկատմամբ  Հեռարձակողների կուտակած ֆինանսական պարտավորությունների ոչ պատշաճ կատարմամբ։ Ըստ նախարարության՝ այդպիսի գործողությունները կրելու են  պարբերական բնույթ, մինչև Հեռարձակողները մարեն կուտակած պարտքերը՝ կողմերի միջև սահմանված պայմանավորվածությանը համապատասխան։
Հուլիսի 18-ին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած բոլոր մասնավոր հեռարձակողները հանդես եկան հայտարարությամբ, որում հայտնեցին իրենց անհամաձայնությունը նախարարության տվյալ որոշման հետ: 

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀՌՀ–ն հարկ է համարում ներկայացնել հանրությանը կարգավորող մարմնի դիրքորոշումը․

Նախորդ շաբաթ կարգավորող մարմինը նախարարությանը ներկայացրել էր իր բացասական վերաբերմունքը ՀՀՌՑ–ի վերը նշված գործողությունների կապակցությամբ, սակայն անջատումների դեմ ուղղված Հանձնաժողովի փաստարկները, ցավոք, ուշադրության չեն արժանացել: Այստեղ  հրավիրում ենք  բոլորի ուշադրությունը առ այն, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  «մասնակցում է տեսալսողական մեդիայի ոլորտի քաղաքականության մշակմանը», ուստի ՀՌՀ-ի դիրքորոշումները այս ոլորտում որոշումեր ընդունելիս  մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում:

Հարկ չհամարելով մանրամասնել  ՀՌՀ–ի կողմից բերված փաստարկները (որոնց մի մասը ներկայացված է Հեռարձակողների հայտարարության մեջ) Հանձնաժողովը  հայտնում է իր մտահոգությունը տեսալսողական ծրագրերի հեռարձակման իրականացված և նախատեսվող դադարեցումների վերաբերյալ:

Հանրային մուլտիպլեքսը ՀՀ միակ տեղեկատվական հարթակն է, որի գործարկման միջոցով պետությունը երաշխավորում է քաղաքացիների իրավունքը անվճար ստանալ բազմակողմանի տեղեկատվություն, և հեռարձակվող տեսալսողական ծրագրերի նույնիսկ կարճաժամկետ եթերազրկումը սահմանափակում է քաղաքացիների այդ իրավունքը: Պարբերաբար իրականացվող եթերազրկումները կարող են բերել Հեռարձակողների ֆինանսական պարտքերի ավելացմանը, ոչ թե նվազեցմանը։  Հետևանքն էլ կլինի այն, որ Հեռարձակողները ընդհանրապես չեն կարողանա վճարել ՀՀՌՑ–ի կողմից մատուցված ծառայությունների դիմաց։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հեռարձակողները զգալիորեն մարել են տարիներով կուտակված ֆինանսական պարտքերը, ինչն արդեն խոսուն ապացույցն է այն հանգամանքի, որ Հեռարձակողները չեն հրաժարվել և չեն հրաժարվում կուտակված պարտքերը մարելուց, սակայն կոշտ մոտեցումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների թե՛ Հեռարձակողների, և թե՛ հանրային մուլտիպլեքսի գործունեության համար։

ՀՌՀ-ն կարևորում է մեդիաոլորտի բոլոր մասնակիցների ֆինանսական կարգապահությունը  և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարգավորող դերը պայմանագրային պարտավորությունների վերահսկման գործում: Սակայն պակաս կարևոր չէ ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովումը, որի կարևոր բաղադրիչներից է հանրային մուլտիպլեքսի բնականոն և անխափան գործունեությունը։ Հետևաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում և համակարգային լուծում։

Ուստի, ՀՌՀ-ն համաձայն է լիցենզավորված Հեռարձակողների առաջարկի հետ.  առժամանակ չկիրառել այդպիսի կոշտ մոտեցում Հեռարձակողների նկատմամբ, և հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները: Հանձնաժողովը նաև առաջարկում է Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌՀ-ի և Հեռարձակողների  մասնակցությամբ սկսել քննարկումներ և իրականացնել աշխատանքներ՝ մշակելու հանրային մուլտիպլեքսի գործունեության և զարգացման հայեցակարգ, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսում ընդգրկված տեսալսողական ծրագրերի բովանդակության որակի բարձրացմանը միտված որոշումներ՝  ի նպաստ պետության և քաղաքացիների»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}