Ղազախստանը հերքում է Թուրքիայի հետ 4,4 միլիարդ դոլար արժողությամբ զրահատեխնիկայի մատակարարման մասին լուրերը
Սոցցանցերում տարածված պնդումները, թե ղազախական կողմի և թուրքական Otokar ընկերության միջև շուրջ 2 տրիլիոն տենգե (4,4 միլիարդ դոլար) զրահատեխնիկայի մատակարարման համաձայնագր ՝ ստորագրվել, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել են Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
«Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և թուրքական Otokar ընկերության միջև շուրջ 2 տրիլիոն տենգե զրահատեխնիկայի գնման համաձայնագրի կնքման մասին չի համապատասխանում իրականությանը։ Թուրքական կողմից զրահատեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածություններ այս օրվա դրությամբ չկան»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ Otokar-ը միայն զրահատեխնիկա արտադրողներից մեկն է, որի նմուշները դիտարկվում են ընդհանուր հիմունքներով։ «Ներկայումս այս ընկերության 8x8 զրահամեքենաների [անիվների դասավորությամբ] նմուշը, հայրենական զրահատեխնիկայի նմուշի հետ միասին փորձարկումներ են անցնում, որոնց արդյունքներով կորոշվի տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումների մոդելը»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ղուլյան. Ադրբեջանը Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների լուսանկարները ներկայացնում է որպես իր ստերի վկայություն
- Աստանայի հարթակի փակման Ղազախստանի որոշումն անակնկալ է եղել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար
- Ղազախստանը հրաժարվում է մայիսի 9-ին զորահանդես անցկացնել Հաղթանակի օրվա կապակցությամբ
- Reuters. Ղազախստանը հունվար-մարտին շրջանցելով Ռուսաստանը Ադրեջանի տարածքով վեց անգամ ավելացրել է նավթի արտահանումը