Միշուստին. Սոչիում խոստումներ ենք տվել Նիկոլ Փաշինյանին, և դրանք անշեղորեն կատարվել են
«Մենք այնպիսի վայրերում, որտեղ երթևեկությունը դժվար է, օրինակ՝ Վերին Լարսի անցակետը (ռուս-վրացական սահմանին), օրինակ, լրացուցիչ հարթակներ ենք ստեղծում»,- ասել է Դաշնային մաքսային ծառայության (ՄՊԾ) ղեկավար Ռուսլան Դավիդովը Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
«Մասնավորապես, դուք գիտեք, դա խնդրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սոչիում ես ու դուք նրան համապատասխան խոստումներ ենք տվել, որոնք անշեղորեն կատարվել են։ Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մաքսավորներին, ովքեր տրանսպորտի նախարարության և այլ գերատեսչությունների մասնագետների հետ ակտիվորեն մասնակցել են Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրների լուծմանը»,- արձագանքել է Միշուստինը։
Դավիդովը նշել է, դա կոլեկտիվ աշխատանք էր։
«Վերին Լարսում հասել ենք բացարձակ ռեկորդների։ Հունիսին անցել է 31622 բեռնատար։ Եվ այս տեմպը պահպանում ենք, հուլիսին հերթեր չկան։ Օրական հազարից ավելի բեռնատար է անցնում: Ընդ որում, սեզոնի ընթացքում նույն վայրում անցնում է 3 հազարից մինչև 3,5 հազար թեթև մարդատար ավտոմեքենա և մինչև 15 հազար ֆիզիկական անձ։
Այսինքն՝ այնտեղ ծանրաբեռնվածությունը, իհարկե, չափից շատ է։ Սա և՛ մեր գերատեսչությունների, և՛ գործընկերների համատեղ հսկայական աշխատանք է։ Մեր հայ գործընկերները նույնպես օգնում են մեզ համակարգել աշխատանքը վրացի գործընկերների հետ»,- ասել է նա։
Միշուստինն իր հերթին այս փոխգործակցությունն անվանել է առողջ համագործակցություն։
«Առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, ովքեր տուժում են, եթե նման մեխանիզմները չեն գործում, հերթ են կանգնում։ Իսկ ձեռնարկատերերը գումարներ են կորցնում»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին. Փաշինյանը՝ Վերին Լարսի թողունակության բարձրացման առիթով
- Փաշինյան. Մեզ մտահոգում է Վերին Լարսի անցակետի թողունակությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան