Վրաստանի պետական սահմանն ամենահաճախ հատողները ՌԴ քաղաքացիներն են
Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանի պետական սահմանն ամենահաճախը հատել են ՌԴ քաղաքացիները։ Սա են վկայում Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գործակալության տվյալներով՝ առաջին եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիները Վրաստան են այցելել գրեթե 300 հազար անգամ, իսկ երկրորդ եռամսյակում՝ ավելի քան 443 հազար անգամ։
Վրաստանը լքած ռուսների թիվն առաջին եռամսյակում գերազանցել է 320 հազարը, երկրորդում՝ 427 հազարը։
2023 թվականի միայն վեց ամսում Վրաստանի սահմանը հատել է 741 հազար 909 ՌԴ քաղաքացի, հեռացել՝ 747 հազար 679 քաղաքացի։