Մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հազարանոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները». ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ դիվանագիտական ճանապարհով Լաչինի միջանցքը բացվի, բացի դիվանագիտական ճանապարհից, առայժմ որևէ այլ լուծում չկա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Ասլանյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունն ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հազարանոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները պետք է պաշտպանվեն։
Դիտարկմանը, թե Ադրբեջանը նույնիսկ իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, ինչպե՞ս է պաշտպանելու արցախցիների իրավունքները, պատգամավորը նշել է. «Սա 19-րդ դարը չէ, որ իրավունքները չպաշտպանվեն, 21-րդ դարն է, միջազգային հանրությունն արցախցիների ազատ, անկախ ապրելու գարանտը պետք է լինի, այդ հարցում դանդաղ առաջ ենք շարժվում: Այսօր մեր պետականության ռեալ սահմաններն են գծվում, սխալվում են նրանք, ովքեր ասում են՝ առանց Արցախ չկա Հայաստան, ես ասում եմ հակառակը՝ առանց Հայաստանի չկա Արցախ»:
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է. Աբրահամյան
- Շարմազանով. Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը
- Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. ՌԴ ԱԳՆ
- Ըստ Մարիա Կարապետյանի՝ ժողովուրդը քվեով իրեն իրավունք է տվել ԵԱՀԿ-ում հայտարարել Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու մասին
- Այս դրածոն արևմտա-ամերիկյան միջնորդությամբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Գևորգ Գևորգյան
- Տաթևիկ Հայրապետյան. Այս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղությամբ
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը չի նշանակում արցախցիների ցեղասպանություն
- Զուրաբյան. Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչընդոտ
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան