Հասարակություն 11:41 19/07/2023 Հայաստան

Երբ միաձուլվում են զգացմունքը, բնությունն ու բարձր ճաշակը, ծնվում է ARARAT Honey-ն

Համ, հոտ և սիրտ։ Երկու զգայարան և մեկ զգացմունքի աղբյուր։ Առաջին հայացքից կթվա՝ դրանք դժվար միմյանց հանդիպեն, առավելագույնը հեքիաթում կամ ֆիլմում։ Իրական կյանքը, թեկուզ երբեմն, հեքիաթ կամ ռոմանտիկ ֆիլմ դարձնելու պրոդյուսերի դերում դարձյալ Երևանի կոնյակի գործարանն է, համի, հոտի, սրտի ու բնության միաձուլման ծնունդը՝ ARARAT Honey-ն, դե իսկ ժամադրավայրը՝ ցանկացած տեղ, ուր ձեզ կմատուցեն կամ կնվիրեն լեգենդար ARARAT-ի այդ նորույթը։ Միշտ հին ու լեգենդար, միաժամանակ միշտ նոր։ Հենց սա է ARARAT-ի առանցքային տարբերությունը, բրենդային նշանն ու առանձնահատկությունը։

Երևանի կոնյակի գործարանն իր համահոտային շարքը հարստացրել է նոր խմիչքով՝ ARARAT Honey։ Այն դասականի և նորարարության այն համադրությունն է, որը բացահայտում է թե՛ կոնյակի, թե՛ մեղրի նորանոր եզրերը։ ARARAT Honey-ն ունի 30 % թնդություն և առանձնանում է ARARAT-ին բնորոշ ոսկեգույն, բաց սաթի երանգով։

ARARAT Honey-ն ունի հարուստ և կլորավուն համ՝ ընդգծված նեկտարային և համեմունքային երանգներով, որի վայելքին նախորդում է ARARAT կոնյակներին բնորոշ և մեղրամոմով հագեցած բույրը։ ARARAT Honey-ն կարելի է վայելել ինչպես անխառն, այնպես էլ սառույցով կամ որպես հիմք՝ կոկտեյլների մեջ։

2013 թ. առաջացած գաղափարը Երևանի կոնյակի գործարանի մասնագետներից պահանջեց ստեղծագործական որոնումների տասը տարի, ինչը հանգեցրեց ներդաշնակի բացարձակ դրսևորմանը։

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը գոհ է  այս նախագծի շուրջ տասը տարիների աշխատանքի արդյունքից. «Շատ երկար ճանապարհ է անցել։ ARARAT Honey-ի գաղափարը սկսել ենք քննարկել 10 տարի առաջ։ Այս ընթացքում տարբեր հետազոտություններ, փորձարկումներ են իրականացվել։ Վերջապես հասանք մի կետի, երբ արդեն ունենք այն գեղեցիկ արդյունքը, որ մեզ բավարարում է։

Աշխատանքն արդյունք տվել է։ Սա մասնագետների գնահատականն է։ Ավելի կարևոր է լինելու այն մարդկանց գնահատականը, ովքեր ARARAT-ի ընկերներն են, ARARAT-ի սիրահարներն են ու պետք է ասեն՝ պատրա՞ստ են իրենց կյանքի լավ պահերը, որը մենք անվանում ենք ARARAT պահեր, վայելել, նշել ARARAT-ի նոր արտադրանքով։

Ունենք մի արտադրանք, երբ ARARAT-ի և հայկական մեղրի միաձուլումը ներկայացնում է հայկական առատաձեռնության, հայկական բերք ու բարիքի մի նոր եզր, որով կարող ենք գեղեցիկ ներկայանալ աշխարհին, փոխանցել  մեր ջերմությունն աշխարհին»։



Ինչո՞ւ հենց մեղր։

Բոլորին հետաքրքրող այս հարցին պատասխանեց Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը. «Ունենք մեր լեռնաշխարհին բնորոշ էկոլոգիապես մաքուր, բնական, անարատ մեղր։ Դա էր սկզբնապատճառը։ Ինչու ո՞չ։ Փորձենք միահյուսել սա։ Երկար ենք փնտրել, թե կոնկրետ ինչ մեղր պետք է օգտագործել։ Մենք օգտագործել ենք ծաղկային մեղր։ Բավականին երկար ճանապարհ անցանք՝ ներգրավելով մեր արտասահմանյան  մասնագետներին, գործընկերերին, որպեսզի ստանանք հայ, նաև օտարազգի սպառողի քիմքին հաճելի միաձուլում։ Արտասահմանյան սպառողներն այնքան էլ ծանոթ չեն հայկական մեղրին, այսինքն այս դեպքում պետք էր գտնել ոսկե միջինը։ Վստահ եմ, որ գտանք»։

ARARAT Honey-ին, նրա ներկայացմամբ, ստացել են թորման, մեղրի խտացման պրոցեսում. «Այսինքն, ունենք խտանյութ։ Կարևոր է, որ կախում չունենք ամեն տարվա բերքի որակից»։ ARARAT Honey-ի մեջ կան նաև այլ բաղադրիչներ, որոնք երկրորդական, երրորդական դեր են խաղացել, բայց մասնագետների համոզմամբ, առանց դրանց նման միահյուսում հնարավոր չէր լինի ստանալ։  

«Երկու ինքնաբավ արտադրանքների ու այդ ամենի միահյուսումից մենք ստացանք նման շքեղ արտադրանք։

Սա ամբողջ թիմի լուրջ աշխատանքի արդյունք է»,- ասաց Հ.Անտոնյանը։

Նրա խոսքով, ինչպես կոնյակը, մեղրը բնության այն եզակի պարգևն է, որը ևս ստացվում է կուպաժի՝ տարբեր ծաղիկների ու բույսերի նեկտարների համադրությամբ. «Այնպես որ, դեռևս տարիներ առաջ օրակարգ բերված գաղափարն ունի նաև գեղեցիկ խորհրդանշական իմաստ։ Չնայած մեղրի տարբեր տեսակներն ունեն էապես տարբերվող ծագում, համ և բույր, մենք տեսականորեն վստահ էինք կոնյակի ու մեղրի համադրելիության մեջ, և մեզ հարկավոր էր այս երկու ինքնին հագեցած բաղադրիչներից ստանալ այնպիսի միահյուսում, որը լրացուցիչ երանգներ կհաղորդեր թե՛ կոնյակին, թե՛ մեղրին»։

Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Շատ դժվար էր գտնել ճիշտ հավասարակշռությունը, նաև այնպես անել, որ դուր գա մեղր չսիրող սպառողին։ Արդյունքում ստացել ենք հետաքրքիր միաձուլում»։



2019 թ. մեկնարկած ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում +» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։

Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձան և արդեն մի քանի տարի շարունակ «Ներմուծված համահոտային բրենդի» դասում պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը: Այս մասին է վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության բոլորովին վերջերս թողարկած հաշվետվությունը։ Այս նախաձեռնությամբ Երևանի կոնյակի գործարանը շարունակում է արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած «Երիտասարդ սպառողների ներգրաման» իր ռազմավարությունը 50-ից ավելի շուկաներում։

Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ ARARAT-ի հաջողությունները շատ են՝ սկսած դասական շարքի վաճառքի աճով, որն այսօր երկնիշ աճ է արձանագրում, ինչպես նաև նոր շուկաների ներգրավմամբ։ ARARAT-ը նախորդ ֆինանսական տարում  հինգ նոր շուկա է դուրս եկել։

«Մենք շարունակում ենք պահել այն ավանդույթները, որոնց վրա մեր վարպետներն աշխատել են ավելի քան 135 տարի։

Իսկ այս նոր շարքով նպատակ ունենք ի թիվս մեր սպառողների, ովքեր դասական կոնյակի սիրահարներ են, գնահատում են բարձրարժեք արտադրանքը, ավանդույթները, ներգրավել նոր սպառողներ, պայմանականորեն կոչել ենք ավելի երիտասարդ սերունդ, ովքեր միգուցե շատ տեղեկացված չէին կոնյակի մասին, ինչը մեզ հաջողեց։

Ժամանակին կար պահպանողական մոտեցում, որ կոնյակն ու կոկտեյլը պետք է իրարից շատ հեռու լինեն։ Ես հոգու խորքում դրա դավանողներից եմ, քանի որ կոնյակի հարստությունը, առանձնահատկությունը չպետք է թույլ տանք որևէ ձևով կորի, այլ ընկալման արժանանա, բայց ժամանակները փոխվում են։ Այս նոր ուղղությամբ մենք տեսանք, որ հնարավոր է ուղղակի բացահայտել ARARAT-ը նոր սպառողների համար»,-  ասաց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենը։

Նա նշեց, որ համահոտային շարքի արտադրանքն իր վաճառքով արդեն գոհացուցիչ արդյունքներ է գրանցել. «ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ին միասին կազմում են ընդհանուր վաճառքի 6-8 տոկոսը։ Բավականին մեծ թիվ է՝ հաշվի առնելով, որ ունենք մի քանի տարվա պատմություն։ Առաջատարն, իհարկե, ARARAT Apricot-ն է, քանի որ ժամանակագրական առումով ավելի երկար է շուկայում, ավելի ծանոթ է սպառողին»։ 

ARARAT-ի համահոտային նորարարական շարքը շարունակելու բիզնես որոշում դեռևս չկա։



Ս. Խաչատրյանի խոսքով, իրենց ոգեշնչում է ARARAT-ի նորանոր հաջողությունները. «Պարզել ենք, որ Ճապոնիայում, որտեղ որ բրենդի ճանաչումը շատ մեծ չպետք է լիներ, համաշխարհային ճանաչված ալկոհոլային բրենդների շարքում արժանանում ենք գլխավոր մրցանակի։ Սա մեզ ոգեշնչում է, նշանակում է, որ, իրոք, կարողանում ենք ARARAT-ի մասին տեղեկատվությունը փոխանցել մեր սպառողներին, պոտենցիալ սպառողներին այնպես, որ նոր գնահատականների ենք արժանանում։

Պետք է այնպես անենք, որ ARARAT Honey-ին այս ճանապարհը ևս հաջողությամբ անցնի, գտնելով իր սպառողին՝ հաջորդ պահին ասի՝ իսկ դու փորձե՞լ ես «Ախթամար», իսկ դու փորձե՞լ ես «Վասպուրական, «Նաիրի», իսկ դու քո սիրելիին նվիրե՞լ ես «Էրեբունի»»։

Ս. Խաչատրյանը նշեց, որ նաև մեծ պատասխանատվություն են կրում Հայաստանի խաղողագործների առաջ  և  ARARAT-ի յուրաքանչյուր հաջողված նախաձեռնություն խաղողագործների կատարած աշխատանքին նաև վարձահատույց լինելու հնարավորություն է  ստեղծում, միաժամանակ փորձում են գործարար միջավայրում բերել մշակութային նոր տարրեր, որոնք ավելի գրավիչ ու հետաքրքիր են դարձնելու Հայաստանը որևէ օտարերկրացու համար, ով պետք է ARARAT-ի միջոցով ծանոթանա Հայաստանին։

«ARARAT-ն իր պատմության տարբեր ժամանակաշրջաններում կրել է այդ ժամանակաշրջանի ոգին, եղել է այդ ժամանակաշրջանի առաջատարը։

Ժամանակը բերում է շտկումներ, տեխնոլոգիական առաջընթաց, բարելավում, ամեն ժամանակ ունի իր քաղցրությունը, բայց կա կարևոր մի բան՝ շարունակականությունը, որդեգրած մեր գիծը, որը պահում ենք։

Այսօր մեր առաջ խնդիր կա դրված ու հաջողությամբ դա իրականացնում ենք՝  ARARAT-ը հիմա, տասը տարի հետո, թե հետ գնանք 15-20 տարի առաջ, պետք է ամբողջությամբ  լինի նույնը։ Այստեղ կարևոր է հենց այն վարպետությունը, որը մենք իրագործում ենք»,- ասաց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Իսկ այս ամենը լրագրողները լսեցին «Մինա» ռեստորանում ARARAT Honey-ի և ARARAT Honey-ով պատրաստված կոկտեյլներ համտեսելով։ Այս դեպքում «մեկ անգամ համտեսելը մի քանի անգամ լսելուց լավ է» սկզբունքը ավելի քան տեղին է։ ARARAT-ի ցանկացած արտադրանքի մասին գրել և պատմել անհնար է, առանց զգալու ու ըմբոշխնելու լեգենդար համը։ Այս դեպքում լրագրության ոսկե կանոններից մեկը լիովին համահունչ է ARARAT-ի ընթացքին ու գաղափարախոսությանը։



Ի դեպ, առաջիկա հանգստյան օրերին Երևանի բանուկ խաչմերուկներում Երևանի կոնյակը գործարանը ներկայանալու է մի քանի տաղավարներով՝ հնարավորություն տալով հայաստանցիներին ու զբոսաշրջիկներին համտեսել ARARAT-ի արտադրանքն իր ողջ հարստությամբ ու նորարարությամբ։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}