Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բաժանվել են ֆինանսական դժվարությունների պատճառով
.Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հեռացել են տարբեր մայրցամաքներ Spotify-ի հետ պայմանագրերը կորցնելուց հետո։ Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի վատ ֆինանսական վիճակի մասին լուրերը շարունակում են սրվել այն բանից հետո, երբ զույգը կորցրել է Spotify գործարքը: Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ զույգը «վիթխարի դժվարություններ ունեն և չեն կարողանում ֆինանսավորել իրենց շքեղ ապրելակերպը Կալիֆորնիայում, այդ թվում՝ ապրել 14 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և անվտանգության հսկայական ծախսերը»: Այդ պատճառով զույգը որոշել է առանձանանալ տարբեր մայրցամաքներ։
«Այս սթրեսը, զուգակցված նրանց հուզական խնդիրների հետ, հավանաբար նրանց կյանքը դժոխք է դարձրել: Տարբեր մայրցամաքներում առանձին ժամանակ անցկացնելը, հուսով ենք, կօգնի նրանց գտնել այն, ինչ անհրաժեշտ է առաջ շարժվելու համար»,-ասել է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին