Արցախցի երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս...
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.
«Անպայման պիտի սիրիացի կամ պաղեստինցի ինչ որ սոված էրեխու նկար լինի, չէ՞, որ խնդրից տեղյակ-անտեղյակներով տարածեն, ողբան իրանց անծանոթ էրեխեքի համար: Բայց շատերը իրենց քթի տակ, իրենց հայրենակից, իրենց լեզվով խոսող երեխաների խնդրի հանդեպ անտարբեր են:
Կեղծ բարեպաշտներն նման վիդեոներ չեն տարածում, իրանցից հեռու են վանում «նեգատիվը», իրանք կարծում են, որ սաղ արցախցիք հարուստ են ու իրականում լիքը ուտելիք ունեն: Այնինչ իրականությունը սարսափելի է. երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս...
Արցախ, 21-րդ դար...»։
Հիշեցնենք, որ արդեն յոթ ամսից ավելի է, ինչ թշնամի երկիր Ադրբեջանը ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար
- Շրջափակված Արցախում անասնապահության ճյուղը շատ ավելի վատ վիճակում է գտնվում. Գեորգի Հայրիյան
- Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Քաղաքագետ. Իրավիճակը հետզհետե տանում է Արցախի կորստի
- Մանկահասակ երեխաների մայրերը՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների
- Արցախի ամենամեծ սուպերմարկետը՝ դատարկ
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ