Իսպանական մամուլը գրում է Մայորկա կղզում 18-ամյա գերմանուհու 6 բռնաբարողների թուրքական ծագման մասին
Իսպանական հայտնի Մայորկա հանգստավայրում 18-ամյա աղջկան բռնաբարելու համար ձերբակալվել են Եվրոպայից ժամանած 6 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Մինչ գերմանական մամուլը կենտրոնանում է «երիտասարդ գերմանացի զբոսաշրջիկների վարկածի» վրա, իսպանական մամուլը հստակ հաղորդում է թուրքական միգրացիոն ծագում ունեցող հանցագործների մասին։
Պալմա դե Մալյորկայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել կալանավորներին գրավի դիմաց։ Ըստ մամուլի՝ ենթադրյալ հանցագործները եկել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայից։ Միևնույն ժամանակ, գերմանական բազմաթիվ լրատվամիջոցներ լռում են կասկածյալների էթնիկ ծագման մասին՝ հաղորդելով միայն «երիտասարդ գերմանացիների» մասին։ Սակայն իսպանական լրատվամիջոցներն անմիջապես պարզաբանեցին, որ բոլոր ենթադրյալ բռնաբարողները ներգաղթյալ են։ Օրինակ՝ Ultima Chora (իսպաներեն՝ «Վերջին ժամ») թերթը գրում է հանցագործների թուրքական ծագման մասին, որոնք 21-ից 23 տարեկան են։
Իսպանական ոստիկանության տվյալներով՝ Գերմանիայից ժամանած 18-ամյա զբոսաշրջիկը հանդիպել է մի երիտասարդի հայտնի Ballerman երեկույթի ժամանակ։ Նա համաձայնել է գնալ նրա հետ հյուրանոցի իր սենյակ, սակայն ընդունարանի կողմից մերժումէ ստացել, քանի որ նա այնտեղ գրանցված հյուր չէր: Դրանից հետո զույգը գնացել է հյուրանոց՝ տղամարդու հինգ ընկերների մոտ։ Արդեն սենյակում տականքները խմբակային բռնաբարություն են կատարել, որը նրանցից մեկը նկարահանել է իր սմարթֆոնով։