WP. ԱՄՆ-ը շուտով կարող է սահմանափակումներ մտցնել Ղրղզստանի նկատմամբ՝ Ռուսաստան կատարվող արտահանման հմար
ԱՄՆ-ը կարող է նոր տնտեսական հարկադրանքի միջոցներ հայտարարել Ղրղզստանի դեմ՝ ի պատասխան այս շաբաթվա ընթացքում Ռուսաստան ենթադրյալ տեխնոլոգիական և ռազմական առաքումների։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է պատժամիջոցներ մշակել՝ Բիշքեկ «ամերիկացի և եվրոպացի բազմաթիվ դիվանագետների մի քանի ամիս տևած անպտուղ այցերից հետո»։
Նրանք չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչի հետ կարող է բախվել Ղրղզստանը, սակայն հիշեցրել են, որ Վաշինգտոնը նախկինում պատժամիջոցներ է սահմանել ղրղզական ընկերությունների դեմ՝ մասնավորապես ներառելով դրանք սև ցուցակներում։