Տնտեսություն 16:07 19/07/2023 Հայաստան

Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել ՀՀ տնտեսության մեջ

Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային  ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում։

Ակբա բանկից մանրամասնում են, որ ֆոնդը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, որի ակտիվները կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար. այստեղ Ամունդի-Ակբայի ներդրումը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է ֆոնդի ակտիվների 10%-ը։

Ֆոնդի ներդրումներից մեկը կատարվել է Վոլնաթ Ֆարմսում։ Ամբեր Կապիտալ Արմենիան Վոլնաթ Ֆարմսում ներդրել է 3 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 300 000 ԱՄՆ դոլարը կազմում է Ամունդի-Ակբայի մասնաբաժինը։

Վոլնաթ Ֆարմս ընկերությունն արդեն 6 տարի զբաղվում է ընկույզի մշակմամբ, իսկ Արմավիրի մարզում՝ 100 հեկտար հողատարածքում, ստեղծվում է ապագա հայկական նոր բրենդը՝ ընկույզը։

Ընկերության հիմնադիր տնօրենը լիբանանահայ Սամուել Սամուելյանն է. նա նշել է, որ սա ներդրում է ուղղված ապագային, քանի որ այս գործում արդյունքը տեսանելի կլինի տարիներ հետո, իսկ գործը երկարաժամկետ է ու հեռանկարային, որը նպաստելու է ընկույզի ու ընդեղենի՝ հայկական ինդուստրիա ձևավորվելուն։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը նշել է. «Վոլնաթ Ֆարմսում մենք կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից անուղղակի ներդրում ենք կատարել Ամբեր Կապիտալի միջոցով։ Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության համար  առաջնահերթություն է։ Վոլնաթ Ֆարմսի գործունեությունը նորություն է,  որն առաջիկայում երկրում կձևավորի նոր ինդուստրիա, իսկ զարգացման տեսլականում արտադրանքը կներկայացվի արտասահմանում։ Աշխատատեղեր ստեղծելուց, տեղական շուկան ու տնտեսությունը զարգացնելուց բացի, Վոլնաթ Ֆարմսը բիզնես գործընթացներում նորագույն տեխնոլոգիաների ներմուծմամբ երկրում ստեղծում է էկոհամակարգ, որը նպաստում է Հայաստանի՝ համաշխարհային տենտեսության մաս կազմելուն»։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն ընդգծել է․ «Այս ներդրմամբ ընկերությունը հնարավորություն կունենա էականորեն մեծացնել ընկույզի այգիները ու կառուցել նոր արտադրամաս։  Բացի այդ, այն նպաստում է հատկապես գյուղական համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Եվ ամենակարևոր գործոնը՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ անելու համատեքստում գործընկերոջ փորձառությունն է, որը համապատասխանում է Ամունդի-Ակբայի չափանիշներին»։

«Բիզնեսի հիմնադիրները ֆինանսավորման երկու աղբյուր ունեն. մեկը վարկային գործիքներն են, բանկն է, մյուսը սեփական կապիտալն է։ Հայաստանում բանկային ոլորտը բավականին հագեցած է ու արդյունավետ է գործում, բայց սեփական կապիտալի մասը չկար։ Ամբեր Կապիտալը բացի գումարից մի շարք այլ առավելություններ է կարողացել ընձեռել ընկերությանը՝ հիմնականում կորպորատիվ կառավարման ոլորտում։ Ներդրումից հետո ստեղծվել է տնօրենների խորհուրդ, որտեղ ունենք մեր ներկայացուցիչը, նշանակվել է ֆինանսական տնօրեն, արտաքին աուդիտի ինստիտուտն է ներմուծվել։ Այս ամենը նպաստում է ընկերության նոր մշակույթի ձևավորմանը. այն փոքր հիմնարկից անցնում է կորպորատիվ փուլ։ Շատ կարևոր է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի դերը. նրանք մեզ հետ էին առաջին օրվանից, եթե այդ առաջին ներդրումը չլիներ, հնարավոր է չլիներ ամբողջ ֆոնդի՝  ընդհանուր 60 մլն դոլարի ներդրումը»,- նշել է Ամբեր Կապիտալ Արմենիայի ներդրումային գծով տնօրեն Գրիգոր Հարությունյանը։

Վոլնաթ Ֆարմսը ցանկանում է ստեղծել համայնք, որտեղ բոլոր ընդեղեն արտադրողները կարող են միմյանց հետ կիսվել փորձառությամբ՝ ինչպես հիմնել այգի, մշակել, ներդնել տեխնոլոգիաներ։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.-ին՝ ֆրանսիական Ամունդիի և Ակբա բանկի կողմից: Ընկերությունը կառավարում է կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության, ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: 2023թ․ հունիսի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբայի կառավարման ներքո ակտիվները կազմել են շուրջ 351 մլրդ ՀՀ դրամ։

Դեռևս 2020-ին Ամունդի-Ակբան կենսաթոշակային ֆոնդերից որոշակի մաս է ներդրել ԵՄ-Հայաստան փոքր և միջին ձեռնարկությունների ֆոնդում, որը կառավարում է Ամբեր Կապիտալը Արմենիան։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տնտեսության իրական հատվածում գործող տարբեր ընկերություններում։
Ամբեր Կապիտալ Արմենիան Հայաստանում հանդիսանում է առաջին ինստիտուցիոնալ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի կառավարիչը։ Ֆոնդը գրանցված է Լյուքսեմբուրգում,  ակտիվները կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար։ Վոլնաթ Ֆարմսում կատարված ներդրումը ընդհանուր ֆոնդի 5%-ն է։
Վոլնաթ Ֆարմս ընկերությունը գործում է Հայաստանում բարձրարժեք գյուղմթերքների աճեցման ոլորտում։ Ընկերությունը ընկույզի վերամշակող և արտահանող է Հայաստանի էկոլոգիական շրջաններից։





Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}