Հնարավոր ա դրոշը խփեմ ավտոյիս, մտնեմ Ադրբեջան, ասեմ՝ ուզում եմ լինել Ադրբեջանի քաղաքացի.Անհայտ կորած զինծառայողի հայր
«Փաշինյանը բաներ էր խոստանում, ասում էր՝ իմ տղուն տամ, գերիներին տան, թող տա այս 35 հոգուն բերի: Ձև էր: Այդքան զոհված և անհատ կորած կան, դրանց մեջ մեկ պաշտոնյայի երեխա կա՞»,-Կառավարության շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժանանակ ասաց անհայտ կորած զինծառայողների հայրը՝ Հրաչիկ Վարդանյանը:
44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի «Քիմիկների զորամասի» զինծառայողներն ընկել են շրջափակման մեջ և մինչ օրս համարվում են անհետ կորած:
Վարդանյանն ասաց, որ կորցրել է մեն ինչ, յոթանասուն տարեկան է կարող է մի օր էլ ինքը անդառնալի քայլի դիմի, որ իշխանություններն անտարբերությամբ տանում հասցնում են դրան:
«Ինչքա՞ն կարելի է էսպես, ստիպում են մարդկանց՝ գնալ ծայրահեղ քայլերի: Հնարավոր ա դրոշը խփեմ ավտոյիս, մտնեմ Ադրբեջան, ասեմ՝ ուզում եմ լինել Ադրբեջանի քաղաքացի, ասեմ՝ տղուս տվեք, իրա հետ մնամ»,-հայտարարեց Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անհայտ կորած զինծառայողների ծնողները փակեցին Բաղրամյան պողոտան
- Անհայտ կորած զինծառայողների ծնողները մուտք գործեցին նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Նիկոլ Փաշինյանը
- Աննա Հակոբյան, ծնողի պարելը նկարում ես, տառապելը՝ ո՞չ. Անհայտ կորածների ծնողներն անժամկետ նստացույց հայտարարեցին կառավարության դիմաց
- 44-օրյա պատերազմից հետո անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան