Սա իրավաբանական դեպք չէ, հոգեբուժական դեպք է. Արմեն Աշոտյանի պաշտպան
«2,5-3 տարի է, ինձ անձամբ թվում է խոսել նույնիսկ ապօրինի կալանավորման մասին, տեղին չէ, երբ որ մեր աչքի առաջ մինչև հիմա ապրում ենք ազգային աղետ, երբ մեր հայրենիքը պարզապես վաճառվել է, մեր տղաները պարզապես մսաղաց են ուղարկվել ինչ-որ մեկի ֆինանսական բարեկեցությունը լավացնելու համար»,- ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով, այս դեպքում ինչի՞ մասին կարելի է խոսք լինել. մնացած ամեն ինչ դառնում է չնչին ու ոչ հետաքրքիր։
«Իհարկե, շատ ավելի ցավալի է, որ նման կերպարի մեր ընտրողները գնում ու վերընտրում են իրենց ղեկավար։ Այսինքն, այս ամենի ֆոնին, մնացած խնդիրները արդեն խնդիր էլ չեն, անգամ մարդու անազատությունը։ Բայց պայքարը պետք է շարունակել և Արմեն Աշոտյանի գործն այդ պայքարի հանգրվաններից մեկն է»,- ասաց Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով, պետք է միշտ ասել ճշմարտությունը, որը ամենահզոր զենքն է, որը կարող է տապալել ցանկացած հակահիգիենիկ իշխանություն, ինչպես որ ունենք Հայաստանում։
«Արմեն Աշոտյանի գործը պայքարի հենց այդ գործիքներից մեկն է։ Աշոտյանի քրեական գործն իրավաբանական առումով այնպիսի նոնսենս է, աբսուրդ է, խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ կարող է լինել։ Ձևական առիթ։ Սա իրավաբանական դեպք չէ, հոգեբուժական դեպք է։
Հավատացեք, Վանո Սիրադեղյանի ժամանակ շատ ավելի ազնիվ էր, երբ մարդու գրպանը պլան կամ զենք էին գցում։ Շատ ավելի ազնիվ էին, ասում էին՝ ուզում ենք դու նստես։ Իհարկե, դա սրիկայություն էր, բայց շատ ավելի անզիվ էր, քան այն, ինչ հիմա է կատարվում։ Այսինքն, Վանո Սիրադեղյանի աշակերտը հեչ բանի պետք չեկավ»,- ասաց Տ.Աթանեսյանը։
Նա ընդգծեց, որ սա դասական քաղաքական հետապնդում է։
«Ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանին ոչ թե նախկին մեղքերի համար են բռնել կամ մարդկանց ուշադրությունը շեղելու համար է, նա նոր տեսակի քաղաքական բանտարկյալ է նիկոլական Հայաստանում ընդամենը շիտակ խոսքի համար։ Նա միակն էր, որ ըստ բաղադրամասերի վերլուծում է այն ամենը, ինչ սրանք կոչում են արտաքին քաղաքականություն կամ արտաքին խայտառակություն և հստակ քննադատում էր։
Նրանց ամբողջ հավաքական ինտելեկտը չի բավարարում հակադարձել Արմեն Աշոտյանին: Բացահայտ, ձեր ինտելեկտուալ ոչնչությունը թաքցնելու համար կալանավորել եք մարդու»,- ասաց փաստաբան Տ.Աթանեսյանը։
Նա նշեց, որ քաղաքական բանտարկյալի պաշտպանությունը բավականին բարդ պրոցես է, իրավաբանություն չկա։
«Բայց պետք է անել ամենը, օգտագործել այս պայքարում ողջ գործիքները, որոնք ունենք, որոնք տրվում են օրենքով։ Այսինքն, բոլոր բողոքները, միջնորդությունները, բացարկները, որոնք ներկայացվում են, ինքնանպատակ չեն, բոլորը ճիշտ են և կգա ժամանակ որպես ական կպայթեն այս իշխանությունների տակ։ Ուստի դիմելու ենք իրավաբանական պայքարի բոլոր հասանելի մեթոդներին»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուղղակի խղճուկ արարք, որով ո՛չ Աշոտյանին են կարողանալու լռեցնել, ո՛չ էլ իրենց դավաճանական հայրենազրկման գործողությունները ծածկել.Գեղամ Մանուկյան
- Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ
- Աշոտյան. Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը
- Արմեն Աշոտյանը բանտում ավելի ազատ է, քան սրանք դրսում. Աբրահամյան
- «Վայելե՛ք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը». Արմեն Աշոտյանի հրաժեշտի նամակը Անդրեա Վիկտորինին
- Աշոտյանի փաստաբանը բացարկ է ներկայացրել դատավորին
- Աշոտյան. Նիկոլի ստերն էլ, տառականների պես, սպրդում են ցանկացած հարմար բնական բացվածքից, յուրային ԶԼՄ-ներից
- Աթանեսյան. Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել Քյարամյանի սանիկ դատավորի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան