Կարող եմ կանգնել ու ասել այն, ինչ մտածում եմ, բայց դա խելամտություն չի լինի. դատավոր Արման Հովհաննիսյան
«Ես կարող եմ կանգնել ու խոսել այն ամենի մասին, ինչ մտածում եմ, բայց դա խելամտություն չի լինի՝ տեսնելով, թե ինչեր տեղի ունեցան, երբ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը, դիրքորոշումն արտահայտել.տեսանք, թե ԲԴԽ-ում ինչ գործընթացներ սկսվեցին»,- Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ չի ուզում հնարավորություն տալ որևէ մեկին, որ գործընթաց սկսի իր դեմ, ինչքան էլ մեծ ցանկություն ունենա որոշ հանգամանքներին ճիշտ գնահատական տալ։
Խոսելով համակարգում առկա խնդիրների մասին, որ, մասնավորապես, մտահոգիչ համարեց ԲԴԽ որոշումներով մեկ օրում 4 դատավորի լիազորություն դադարեցնելու փաստը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է կանչել Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորների եւ առաջարկել է քվեարկություն անել, դատարանի ստվերային նախագահ ընտրել, դատավորն ասաց. «Ինձ համար մտահոգիչ են այդ իրադարձությունները, նույն այդ ստվերային դատարանի նախագահի մասով անկեղծ ասած, երբ լսեցի դա, չէի հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ, դա մեր համակարգի հեղինակության հարցն է»:
Հարակից հրապարակումներ`
- Դատական համակարգում բարեփոխումները բավականին դանդաղ են ընթանում. դատավոր Գևորգ Գյոզալյան
- Դատավոր Դավիթ Բալայանն ակնկալում է իր իր հայցն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի արդար լուծում կստանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան