Ադրբեջանը շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծել է ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը. ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը և միջկառավարական ինստիտուտներին.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն արդեն որերորդ անգամ միջազգային հանրության և միջկառավարական ինստիտուտների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդու նկատմամբ աննախադեպ բռնության, մարդկության դեմ զանգվածային հանցագործության փաստերի վրա:
Շուրջ 3000 քառակուսի կիլոմետր տարածքում ստեղծելով ամենաբարդ համակենտրոնացման ճամբարը, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի (ԼՂՀ) Հանրապետության քաղաքացիների վրա փորձարկում է գիտության վերջին ձեռքբերումները՝ ուղղված մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի Հանրապետության հայ բնակչության ապամարդկայնացմանը։
Ազատատենչ երկրի 120+30 (բռնի տեղահանված) հազարանոց բնակչությունը 8 ամիս շարունակ ամեն օր ենթարկվում է նվաստացման, սովի և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքների, ապրում է առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ահազանգում է՝ ապավինելով բոլոր նրանց խղճին, ումից կախված է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործությունը կանխելու որոշման ընդունումը:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ագրեսոր երկրի կողմից իր անկախությունը ինքնահռչակած պետությունների նկատմամբ բռնությանն ու ագրեսիային վերաբերող միջազգային իրավունքի դրույթները, կոչ ենք անում պատասխանատու և պրոֆիլային միջազգային միջկառավարական ինստիտուտներին գործարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ցեղասպանության և հայրենիքից մեր ժողովրդի բռնի տեղահանման կանխարգելման ամենագործուն ուղին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու հանցագործության համար, որը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող բնակչությանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը լիահույս է, որ մեր ժողորդի կողմից ընտրված Գերագույն մարմնի ուղերձն անարձագանք չի մնա, և միջազգային հանրությունն ու միջկառավարական ինստիտուտները անձնատուր չեն լինի ագրեսորներին և մարդասպաններին, այլ տեր կկանգնի Արցախի Հանրապետության ժողովրդին:
Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզված է,որ վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ « ճանաչում հանուն փրկության » սկզբունքի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար
- Փաշինյանը սխալվում է, որ Հայաստանը համաձայնել է Մեղրին փոխանակել Արցախի հետ
- Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է. Աբրահամյան
- Շրջափակված Արցախում անասնապահության ճյուղը շատ ավելի վատ վիճակում է գտնվում. Գեորգի Հայրիյան
- Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Արցախցիների բողոքի միակ թիրախը պետք է լինի Հայաստանի իշխանությունը․ Իշխանյան
- Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը․ Ռուբեն Վարդանյան
- Առաջին կարևոր գործոնը հենց Արցախի ժողովրդի և քաղաքական վերնախավի դիրքորոշումն է. Ավետիք Չալաբյան
- Քաղաքագետ. Իրավիճակը հետզհետե տանում է Արցախի կորստի
- Ծնկել եք թուրք-ադրբեաջնական տանդեմի առաջ, դուք գերտերություններ չեք՝ արցախցիները ԱՄՆ դեսպանատան դիմաց
- Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում
- Լաչինի փակված անցակետը չի թողնում, որ արցախցի երեխաների ձայնը լսի մեծ աշխարհը. Հադրութցի Արմանի կոչը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան