Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
Յոթ ամսից ավելի թշնամի Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակված Արցախի Հանրապետությունում առողջապահության ոլորտում ճգնաժամը խորանում է: Որոշ դեպքերում՝ ողբերգական զարգացումները հնարավոր է դառնում կանխել՝ միայն ոլորտի ներկայացուցիչների անձնուրաց աշխատանքի շնորհիվ: Սակայն, արդեն նաև դեպքեր կան, երբ դա/ էլ չի փրկել: Մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով: Պատճառը՝ ոչ ավել-ոչ պակաս, վառելիքի պակասն է, տվյալ դեպքում՝ բացակայությունը: Մանրամասներ է ներկայացրել առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։