«Հրապարակ». Ով է փոխարինելու Արա Խզմալյանին ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այն բանից հետո, երբ Մատենադարանի տնօրենի ընտրությանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը փոխելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին դարձրին Մատենադարանի տնօրեն, այժմ քննարկումներ են գնում, թե ով է նրան փոխարինելու ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ նախարարությունում նա համակարգում էր մշակույթի ոլորտը: Ինչպես տեղեկացանք, այս պահին շրջանառվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անունը, ով 2020թ. դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դատավոր Տիգրան Պետրոսյանը իր ներկայացրած հանրագով առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել Կարեն Անդրեասյանի նկատմամբ
- «Հրապարակ». «Պատիվ ունեմ» խմբակցությունը Թագուհի Թովմասյանի հարցով պատրաստվում է դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան