Քաղաքական 17:59 19/07/2023 Հայաստան

Արցախի այսօրվա սպիտակ ջարդը կդառնա յաթաղանով-ջարդ. Նաիրա Զոհրաբյան

Մեկ ձեռքի 5 ամտների վրա կարելի է հաշվել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին

«Քանի Նիկոլ Փաշինյանը կա Արմեն Աշոտյան տեսակը կմնա անազատության մեջ, որովհետև Փաշինյանի համար վտանգավոր չեն այն ընդդիմադիրները, որոնք ֆունդամենտալ, ինտելեկտուալ գիտելիքներ չունեն: Ովքեր չեն կարողանում Նիկոլ Փաշինյանի ստերը, մանիպուլյացիաները հանրամատչելի հասարակությանը ներկայացնեն»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ նման ընդդիմադիրները Փաշինյանին նմանները պետք են, որպեսզի մասսովկա ապահովեն, որ Հայաստանում ընդդիմություն կա:

«Մեկ ձեռքի 5 ամտների վրա կարելի է հաշվել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին, որոնք իշխանության համար վտանգ են ներկայացնում: Միանշանակ է, որ Արգիշտի Քյարամյանի Սանիկը, դատավոր Արթուր Նահապետյանը Արմեն Աշոտյանի կալանքի սանկցիան թողնելու է ուժի մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ նակտելով, որ իշխանության գալու առաջին օրից Փաշինյանը թիրախավորել էր Արմեն Աշոետյանին և տարբեր կառույցներ ցանկացել են Արմեն Աշոտյանին նստեցնել, բայց բավարար հիմքեր չեն ունեցել:

«Եկավ Քյարամյանը և սարքեց, թխեց մի ֆեյք գործ, որը երբ իշխանությունը փոխվի Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը Արմեն Աշոտյանի ֆեյք քեյսի համար մեծ տուգանքներ է վճարելու»,-ասաց նախկին պատգամավորը::

Փրփուր-Փարթի

«Դիմում եմ ՔՊ-ական Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարին՝ էն, որ Վարդավառի օրը փրփուր փարթի էիք կազմակերպել այլասերելով եկեղեցական տոնը: Այնքան տգետ, անմեղսունակ են, որ այդ փրփուր-փարթին դնում են համայնքապետարանի պաշտոնական էջում»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:

Նա դիմեց Վեհափառին՝ հորդորելով առաքելոց հոտին բացատրեն Վարդավառ եկեղեցական տոնակատարության իմաստը: «Որպեսզի 40-45 տարեկան դերմանտինի չստիկով, միձի կլոր շորթիկով,  տղամարդը Հուլիոս Կեսարի հաղթանակած դեմքով դույլով չջրի փողոցով պատահական անցորդին և այնպիսի անասնական հրճվանք ապրի, ասես հաղթել է իր ոխերիմ թշնամուն: Անգամ օրինակն ուղարկեցի Ձեզ, թե ինչպես ավտոբուսի  դռները բացվեց և էդ դերմատինի չստիկով, 40-45 տարեկան առանձնայակներն ամեոբայի ուղեղով, դույլով ջրեցին տարեց մի կնոջ, որը սրտի տագնապ ստացավ և հետո հիվանդանոցում մահացավ: Ես ամչում եմ երբ որ ադրբեջանական տելեգրամ ալիքներում տեսա այդ կադրերը, թե ինչպես Արցախի համար 100 հոգի այսօր չի գնում հրապարակ, բայց հրապարակում հազարավոր չստիկավոր մասսա է»:

Բրյուսելում Արցախի հանձնման վերջնաարարն էր

«Երբ Բյրուսելում տեղի է ունենում Հայաստանի համար ճակատագրական հանդիպում՝ Արցախի հանձնման վերջնաարարն էր և Հայաստանի պետականության դագաղի վերջին մեխերի խփման արարան էր, որին հետևեց ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ առաջին անգամ, առանց դիվանագիտական սեթևեթանքների, եզրույթների տվեց Նիկոլ Փաշինյանի անունը, որպես այս առհավիրքի՝ Արցախի հանձնողի մեղավոր՝ ասելով, որ մի փորձեք երրորդ երկրներին ներքաշել մի գործընթացի մեջ, որտեղ կա թիվ մեկ պատասխանատու և թիվ մեկ մեղավոր: Բայց այն չի նշանակում, որ  Ռուսաստանն իր իր ռազմավարական բոլոր պարտավորությունները պետք է գցի մի մարդու գրպանը՝ հասկանալով, որ այդ մարդն աղետ է, սպասարկում է բացառապես թուրքական օրակարգ:

Տարբեր լրատվական հոսքերում հրապարակվեց այսպես կոչված խաղաղության պայմանգարի նախնական 7 կետերը, իսկ իրականում՝ Հայաստանի մահախոսականի, որի մասին հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց և ապահովեց իր ալիբին՝ ասելով, որ ամեն ինչ անելու է, որ ստորագրվի խաղաղության պայմանգիրը, բայց ուզում է ասել, որ խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ, որ նոր պատերազմ չի սկսվելու»:

Այսօրվա սպիտակ ջարդը կդառնա յաթաղանով-ջարդ

«Արցախում Այլևս սպիտակ ջարդ, սպիտակ ցեղասպանություն է տեղի մունենում: Երեկ Վերածննդի հրապարակում տարբեր պաշտոնյաներ հրապարակեցին որոշ թվեր: Սպառվում է հացը, երեկվանից Ստեփանակերտում ամբողջապես կանգնեց երթուղայինը, դեղորայք չկա, հիգիենայի պարագաներ չկան և դրան զուգահեռ Բրյուսելում տեղի ունեցավ հայադավության ֆինալային արարներիրց մեկը, երբ Շառլ Միշելն հաստատեց , որ Լաչինի միջանցքն այլևս փակ է մնալու՝ միջանցքին տալով «ճանապարհ» ձևակերպումը, երբ իր կալիբրի գործիչը շատ լավ հասկանում է տերմինների  նշանակությունը՝ հայտարարելով որ Ադրբեջանը թույլ է տվել հումանիտար բեռ տեղափոխել Բարդա-Աղդամ ճանապարհով: Սա նշանակում է, որ առաջիկա օրերին Արցախում այլևս ուտելու սնունդ չի լինելու… Որ պահին Ռուսաստանը իր ոտքը հանեց Արցախից, այնտեղ լինելու է ոչ թե սպիտակ ջարդ, սողացող ցեղասպանություն, ինչնպես այսօր է, այլ լինելու է մոդիֆիկացված յաթաղաններվ ջարդ: Բայց եթե Ռուսաստանն ուզենար, կբացեր Լաչինի միջանցքը»:

Խզմալյան=Չալո

«Լավ է, որ Արա Խզմալյանին են նշանակել և ոչ Չալոյին: Քանի դեռ այս իշխանությունը կա՝ իմացեք, որ Ակադեմիայի ռեկտոր կարող է  հաջորդ ընտրություներում նշանակվի Չալոն, ինպես հռոմեական կայսերներից մեկն իր ձիուն տվեց սենատորի կարգավիճակ: Չբացառեք, որ կառավարական ամառանոցում շրջող շներին, կամ Օսկար կատվին տան գիտությունների դոկտորի գիտական կոչում: Արա Խզմալյանը դեռ լավ է, կասի՝ ես կրթույուն ունեմ , մշակույթի մարդ եմ, փոխնախարար էլ եղել եմ, բոլոր թատրոնները փակել եմ»,-անդրադառնալով Մատենադարանի տնօրենի նշանակման փաստին՝ ասաց Զոհրաբյանը::

ԵԱՀԿ-ն խո՞տ էր ուտում

«Եթե Սերժը տված լիներ, Ռոբերտը տված լիներ, բա 30 տարի ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները խո՞տ էին ուտում, երբ բանակցում էին Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ: Թե՞ տվել էին, Ալիևն ասում էր՝ Սերժի ձեռքից ես չեմ ուզում Արցախը վերցնել, սպասում եմ 2018 թվականին, մի տղա է գալու: Պատահական չէ, որ Ալիևը հայտարարեց, որ 2018 թվականի Հայաստանի իշխանափոխության մեջ Ադրբեջանը լրջագույն մասնակցությունն է ունեցել»:

Արայիկ Հարությունյանի պլյաժի սկամեյկան

«Պարոն Հարությունյան, երբ այսօր գնացել եք մի հատ պլյաժի սկամեյկա եք դրել, հով լռվել եք վրանում, Արցախի դրոշն էլ ձեր վրա դրած, ես իրավունք ունեմ ձեզ քննադատելու, բայց այս ընդդիմությունն իրավունք չուն ձեզ քննադատելու, որովհետև դուք գոնե այդ սկամեյկեն դրել նստել եք: Բայց այդ պլյաժի սկամեյկան  պետք է բերեք դնեք Նիկոլ Փաշինյանի կառավարության դիմաց: Նույնը նաև օպերատիվ հարցերով ձեր խորհրդականը, որն ասում է, թե Նիկոլի մեղավորության մասին իրեն հարց չտան: Դուք մի տեղ ունեք ցույց անելու՝ Նիկոլ Փաշինյանի շենքն է»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}