Վարչական ակտը բեկանվել է բացառապես պահանջվող տվյալը չնշելու արդյունքում․Ոստիկանության պարզաբանումը
ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են․
«Այսօր սոցցանցերում և լրատվական կայքերում «Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման» վերտառությամբ հրապարակումներ են տարածվել այն մասին, որ բավարարվել է քաղաքացու բողոքարկման դիմումը և տուգանք նշանակելու մասին որոշումը բեկանվել է:
Հանրության շրջանում հրապարակման վերտառությունից բխող հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը հարկ է համարում փաստել, որ 2023 թ. հունիսի 11-ին կայացված թիվ 8300637489 որոշումը բեկանելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողի կողմից վարչական ակտում ապակիների մգեցվածության չափիչ սարքի տվյալները չարտացոլելը, այլ կերպ՝ չի նշվել, թե որ չափիչ սարքով է կատարվել ստուգումը:
Վերադաս վարչական բողոքարկման շրջանակներում Ոստիկանությունը, հաշվի առնելով վարչական ակտում կոնկրետ չափիչ սարքի տվյալների բացակայությունը, օբյեկտիվորեն բեկանել է այն։
Հետևապես, վարչական ակտը բեկանվել է բացառապես պահանջվող տվյալը չնշելու արդյունքում: Բեկանումը որևէ առնչություն չունի ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր գործընթացի հետ և հանդիսանում է մասնավոր դեպք։
Հորդորում ենք տեղեկությունները հրապարակել ամբողջական՝ խուսափելով հատվածական տվյալների ներկայացումից և դրանով թյուրընկալումների տեղիք տալուց»։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման հիմքով կազմված տուգանքների
- Մգեցված ապակիներով երթևեկելու համար վարչական տույժի չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով. ՆԳ փոխնախարար
- Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա