Ուկրաինան հայտնել է, որ իր զինված ուժերն են կազմակերպել Ղրիմի զորավարչարանի պայթյունը
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար, գեներալ-մայոր Կիրիլ Բուդանովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ղրիմի զորավարժարանում տեղի ունեցած պայթյունը իր ղեկավարած կառույցի և Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների արդյունք է։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Ղրիմում հաջող գործողություն է իրականացվել. Հակառակորդը թաքցնում է վնասի չափն ու կենդանի ուժի կորուստների քանակը։ Շնորհակալություն Ղրիմում գտնվող ուկրաինացի հայրենասերներին՝ լրացուցիչ տեղեկատվության և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության և զինված ուժերի համատեղ աշխատանքի տեսանյութի համար»,-գրել է Բուդանովը։
Հուլիսի 19-ի առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է Տավրիդա մայրուղու փակման մասին Կիրովսկի շրջանի ուսումնական պոլիգոնում բռնկված հրդեհի պատճառով։
Ինչպես նշել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում, արտակարգ դրության կապակցությամբ Կրինիչկի, Այվազովսկոե, Աբրիկոսովկա, Պրիվետնոե գյուղերից տարհանվել է 2225 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմում այրվող զորավարժարանի մոտ գտնվող մի քանի գյուղերի բնակիչներ մեկ օրով կտարհանվեն
- Ղրիմի մշակույթի նախկին նախարարը 10 տարվա ազատազրկում է դատապարտվել կաշառքի համար
- Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Ղրիմի կամրջի վրա հարձակումը
- Ղրիմի կամրջի վրա հարձակվել են ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքերը. Հայտնում են ԴԺՀ-ից
- Արտակարգ իրավիճակ՝ Ղրիմի կամրջի վրա