Պաշարված արցախցիներին վառելիքի բացակայության պատճառով օգնության են գալիս ավանդական գերանդիներ
Արցախի Հանրապետությունում վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները չեն օգտագործվում: Օգնության են գալիս ավանդական գերանդիները: Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, Ստեփանակերտի բուսաբանական այգու աշխատակիցները (հիմնականում տարեցներ) ամառվա տապին մաքրում են քաղաքի խոտածածկ տարածքները՝ կանխելով օձերի ակտիվացումն ու հրդեհների վտանգը:
Հիշեցնենք, որ արդեն յոթ ամսից ավելի է, ինչ թշնամի երկիր Ադրբեջանը ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով Հայաստանից-Արցախ էլեկտրամատակարարումը, ինչպես նաև շրջափակման սկզբից պարբերաբար, իսկ մարտի 21-ից վերջնականապես խափանելով միակ գազամատակարարումը Հայաստանից: Հուլիսի 8-ին Ադրբեջանը անսպասելի կերպով վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը և ժամեր հետո նորից ընդհատել այն: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս...
- Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար
- Շրջափակված Արցախում անասնապահության ճյուղը շատ ավելի վատ վիճակում է գտնվում. Գեորգի Հայրիյան
- Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին
- Մանկահասակ երեխաների մայրերը՝ ի աջակցություն Արցախում ապրող երեխաների
- Հարգելի Արցախից դուրս ապրող հայրենակիցներ
- Ագրոճամբարի ծրագիր՝ շրջափակված Արցախում
- 10-ամյա Սոֆին մեկ ժամ հերթ է կանգնել, որ կաթ առնի. պաշարված Արցախում հումանիտար աղետը ժամ առ ժամ է խորանում
- Հարսանիք Արցախում. շրջափակման 217-րդ օր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան