ԲԴԽ-ն սրբավայր չէ, այնտեղ աշխատողներն էլ սուրբ չեն, որ չկարողանաս քննադատել. դատավոր Վազգեն Ռշտունի
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունի մտահոգիչ է համարում, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին է ուղարկվել։
«Այդ հարցը կփորձենք քննարկել ու ընդհանուր լուծում ստանալ Դատավորների ընդհանուր ժողովում։ Իմ գնահատմամբ, առնվազն գոնե Երևան քաղաքի դատավորները պետք է ծանուցվեին այդ մասին»,- Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը։
Հարցին, այն դատավորները, որոնք ընդդիմանում են, նրանց լիազորությունները դադարեցնում են, մտավախություն չունի՞, որ նույն իրավիճակը նաև կարող է «իր դուռը թակել», դատավորն ասաց. «Անկեղծ ասած, պետք է մի քիչ մտավոր հետամտաց լինես, որ այդ մտավախությունը չունենաս»։
Ըստ նրա, ինչ-որ տենդենց է գնում, որ ուզում են ցույց տալ, որ Բարձրագույն դատական խորհրդին քննադատել չի կարելի, բացասական կարծիք չի կարելի հայտնել։
«Հիմա հարց է առաջանում՝ եթե գովել կարելի է, քննադատել ինչու՞ չի կարելի։ Ի վերջո, այդ դատարանը, որը ԲԴԽ-ն երբեմն հանդես է գալիս, դա մեզ համար է, դատավորներիս համար է, որ մեր դատավարություններն ընթանան արդար, և ոչ թե ԲԴԽ-ի ու ԲԴԽ անդամների համար, որ իրենք այդ անվան տակ ոչ մի քննադատական խոսք չասվի։
Ի վերջո, ԲԴԽ-ն սրբավայր չէ, և այնտեղ աշխատողներն էլ սուրբ չեն, միգուցե լինեն մեջները սուրբ մարդիկ, ամեն դեպքում մենք իրենց այդպես չենք ընկալում, մենք ընկալում ենք նրանց որպես ԲԴԽ անդամներ։ Իսկ ո՞վ է գնահատական տալու, ի վերջո, ԲԴԽ գործունեությանը, ո՞ւմ են իրենք հաշվետու։ Ըստ իս, ինչպես ԱԺ-ն իրենց ընտրողներին է հաշվետու, իրենք էլ մեզ՝ դատավորներիս են հաշվետու։ Եթե մենք տեսնում ենք թերացումներ, դժգոհություններ, եթե անգամ մեր դժգոհություններն արդարացված չեն, ո՞ւմ արտահայտենք»։
Հարակից հրապարակումներ`
- Կարող եմ կանգնել ու ասել այն, ինչ մտածում եմ, բայց դա խելամտություն չի լինի. դատավոր Արման Հովհաննիսյան
- Դատական համակարգում բարեփոխումները բավականին դանդաղ են ընթանում. դատավոր Գևորգ Գյոզալյան
- Դատավոր Դավիթ Բալայանն ակնկալում է իր իր հայցն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի արդար լուծում կստանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան